ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդավարության ավարտը և իշխանության թուրքական հովանավորչությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները, ըստ փորձագետների և քաղաքական շրջանակների, հայտնվել են խիստ ծանր և խայտառակ իրավիճակում։ Երկրում խոսքի ազատության սահմանափակումները, զանգվածային ձերբակալությունները և ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները փաստում են, որ ժողովրդավարության մասին խոսելը պարզապես անիմաստ է դարձել։

Ժողովրդավարությունը Հայաստանում փաստացի ավարտվեց այն պահից, երբ 2022 թվականին գործող իշխանությունը ստորագրեց փաստաթուղթ, որով Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Այդ քայլով իրավական հիմք ստեղծվեց Բաքվի համար՝ ոչնչացնելու Արցախը և ցեղասպանության ենթարկելու արցախահայությանը։ Դա ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլև ժողովրդավարական սկզբունքների բացարձակ ժխտում։

Այսօր իշխանությունը շարունակում է ներկայացնել իրեն որպես «ժողովրդավարության բաստիոն», բայց իրականում այդ բաստիոնից մնացել է միայն «ոն» վերջավորությունը։ Պատմությունը ցույց է տվել, որ մարդկության ամենադաժան և ամենազազրելի իրադարձությունները հաճախ իրականացվել են հենց «ժողովրդավարության» քողի ներքո։ Հայաստանում նույնպես այս իշխանությունը ժողովրդավարության անունով իրականացնում է ամենաանօրինական և հակաժողովրդավարական գործողությունները՝ սկսած քաղաքական հակառակորդների դեմ հետապնդումներից մինչև անկախ դատարանների, մամուլի և եկեղեցու ճնշումներ։

Փաստորեն, երկիրը հետևողականորեն հանձնվում է արտաքին ուժերի քմահաճույքին՝ մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությանը։ Այս իշխանությունը գործակցում է այդ տանդեմի շահերի շրջանակում՝ ակնկալելով դրա դիմաց ստանալ քաղաքական աջակցություն առաջիկա ընտրություններում։ Թուրքիան և Ադրբեջանը ակնհայտորեն շահագրգռված են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմամբ, քանի որ նրան դիտարկում են որպես պատմական հնարավորություն՝ վերջնականապես փակելու հայկական հարցը։

Այս ամենի ֆոնին պարզ է դառնում՝ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է ձևական բառ, իսկ իշխանությունը՝ արտաքին շահերի սպասարկու։ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, եկեղեցին ենթարկվում է ճնշումների, իսկ ազգային ինքնությունը՝ խեղաթյուրման։ Եվ եթե այս ընթացքը չկասեցվի, ապա Հայաստանը կանգնած է ոչ միայն ժողովրդավարության, այլև պետականության կորստի վտանգի առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular