ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը․ պատմության այս օրը (03 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պանամա՝  Անկախության օր, Դոմինիկա՝  Անկախության օր,

Միկրոնեզիայի դաշնային նահանգներ՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը:

1901- հայդուկները հասել են Առաքելոց վանք, նրանց են միացել նաև երկու տասնյակ զինված գյուղացիներ, և միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են եղել վանքի ամրացման աշխատանքներին:

1921- Երևանում բացվել է բժշկական դպրոց, որը 1922 թվականին վեր է ածվել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, որի առաջին դեկանն է դարձել Սպանդրարատ Կամսարականը։

1972 - Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։

1976– տեղի է  ունեցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։

1977 –ծնվել է  ամերիկացի հայազգի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը։

1978 –ծնվել է հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը։

1980- վախճանվել է հայ թատերագետ, գրականագետ և արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը։

1997– վախճանվել է նշանավոր պետական և քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը։

2004-Հայաստանի կառավարության արտահերթ նիստում հաստատվել է «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայի նոր տարբերակը, որով այդ ընկերությունը զրկվել է բջջային կապի ոլորտում մենաշնորհից՝ փոխարենը պահպանելով ինտերնետ կապի և IP հեռախոսակապի մենաշնորհը: Նաև որոշվել է թույլատրել երկրորդ օպերատորի մուտքը և լիցենզիա տրամադրել «Ղ-Թելեկոմ» ընկերությանը։ 

2006-բջջային կապի ռուսաստանյան օպերատոր «ՎիմպելԿոմ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է հունական OTE ընկերությունից 490 միլիոն դոլարով գնել «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերի 90 տոկոսը:

2007- Վախճանվել է ռադիոֆիզիկոս, հասարակական և պետական գործիչ Ռաֆայել Ղազարյանը։

-վախճանվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։

2010- վերաբացվել է Գարեգին Նժդեհի՝ այսպես կոչված «Վստրեչի» ուղետար կամուրջը։

2015-Տուլայի տարածաշրջանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 8 և վիրավորվել 43 ՀՀ քաղաքացի:

2018-Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

2019- ավանդական լայվով եթեր է դուրս եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և մանրամասն ցուցադրել  կառավարական ամառանոցն ու շրջակայքը, նաև մանրամասնել, որ նորոգման համար ծախսվել է ոչ թե 2 միլիոն, այլ տասնապատիկ պակաս՝ 200 հազար դոլլար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

39 –ծնվել է հռոմեացի պոետ Մարկուս Աննեուս Լուկանոսը։

361 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդիոս 2-րդը։

1493 - Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսել է Դոմինիկա կղզին։

1500 –ծնվել է իտալացի քանդակագործ Բենվենուտո Չելինին։

1592 - Մեքսիկայում հիմնադրվել է Սան- Լուիս- Պոթոս քաղաքը։

1604 –ծնվել է օսմանյան սուլթան Օսման 2-րդը։

1783 - Լոնդոնում վերջին անգամ իրականացվում է կախաղանահանում, կախաղան է բարձրացվել  Ջոն Օսթերը։

1793 —մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ Օլիմպիա դե Գուժը։

1882– ծնվել է բելառուս նշանավոր գրող, բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը հանդիսացող Յակուբ Կոլասը։

1887 –ծնվել է ռուս և սովետական գրող Սամուիլ Մարշակը։

1888- Սանկտ-Պետերբուրգում առաջին անգամ կատարվել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շախերիզադե» սիմֆոնիկ սյուիտը։

1897 — Բեռլինում Դավիթ Շվարցի ստեղծած ամբողջամետաղական «Մետալբալլոն» դիլիժաբլի թռիչքը ավարտվել է նրա ջախջախմամբ շարժիչի խափանման պատճառով։

1901 –ծնվել է ֆրանսիացի գրող և արվեստաբան Անդրե Մալրոն։

1903 —վախենալով, որ ԱՄՆ-ը ջրանցք կառուցելու նպատակով կնտրի այլ վայր, եթե Կոլումբիան շարունակի չվավերացնել «պանամայի ջրանցքի տարածքի մասին համաձայնագիրը» պանամացի անջատողականները ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ հայտարարել են Պանամայի անկախությունը Կոլումբիայից։

1905 —վերականգնվել է Ֆինլանդիայի ինքնիշխանությունը։

1906– Բեռլինում Միջազգային Ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով «SOS» հաղորդագրությունը ընդունվել է որպես օգնության միասնական ազդանշան։

1907 —ֆրանսիայում առաջին թռիչքն է իրականացրել աշխարհում առաջին ուղղաթիռը։

1914- վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը։

1918 - Լեհաստանն հռչակել է իր անկախությունը Ռուսաստանից։

1928 – Թուրքիան Արաբական այբուբենից անցել է Լատինականին։

1940- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  բրիտանական զորքերը Կրետե կղզում գրավում են Սուդա Բեյը։

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Կիևում գերմանական օկուպացիոն զորքերն իրականացրել են պայթյուններ, ավերվել են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր։

1944-ճապոնացիները ԱՄՆ-ի վրա գրոհի ժամանակ առաջին անգամ օգտագործել են միջմայրցամաքային ռմբակոծիչ աէրոստատներ։

1954– վախճանվել է ֆրանսիացի մեծ նկարիչ Անրի Մատիսը։

1954 —Ճապոնիայում առաջին անգամ էկրաններին հայտնվել է «Գոդզիլան»։

1969- ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստացել է դուրս բերել բոլոր ցամաքային զորամասերը հարավային Վիետնամից։

1978– Դոմինիկան անկախացել է Միացյալ Թագավորությունից։

2003- վախճանվել է խորհրդային նշանավոր բանաստեղծ և հասարակական գործիչ, Դաղստանի ԻԽՍՀ ազգային բանաստեղծ Ռասուլ Համզաթովը։

2010 —վախճանվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Վիկտոր Չերնոմիրդինը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular