ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասադի տապալումից հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել մոտ 550 000 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան շաբաթ օրը հայտարարել է, որ մոտ 550 000 սիրիացի փախստական Թուրքիայից վերադարձել է հայրենիք՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո, որը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին։

Ըստ նրա, Թուրքիայում մնում է մոտ 2,4 միլիոն սիրիացի փախստական, մինչդեռ վերջերս այնտեղ ապաստան գտած սիրիացիների թիվը գերազանցում էր 3,5 միլիոնը։ AFP-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Ասադի տապալումից հետո Սիրիա է վերադարձել 1,16 միլիոն սիրիացի, իսկ մոտ 1,9 միլիոն ներքին տեղահանված անձ վերադարձել է իր տուն։

ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան յոթ միլիոն սիրիացի շարունակում է մնալ ներքին տեղահանված, իսկ մոտ 4,5 միլիոն փախստական դեռ գտնվում է արտերկրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular