ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի միջնորդությամբ  Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր. պատմության այս օրը ( 02 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Լիբերիա՝Գոհաբանության օր, Գվատեմալա, Հոնդուրաս, Մեքսիկա և Սալվադոր՝ Մեռելոց:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829– ծնվել է նշանավոր հայ գրող, բանաստեղծ Միքայել Նալբանդյանը:

1870 – ծնվել է երգիծաբան Մուշեղ Բագրատունին:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակը սկսել է մարտական գործողությունները կովկասյան ճակատում երկու ուղղությամբ սկսելով հարձակում էրզրումի ուղղությամբ:

1915 – ծնվել է հայազգի ամերիկացի երգչուհի Քեյ Արմենը (Արմենուհի Մանուկյան): 

1931-ծնվել է լրագրող, երգիծաբան, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը:

1967– վախճանվել է գրող, արձակագիր Քրիստափոր Թափալցյանը:

1972– ծնվել է ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:

1988- ԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով:

2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով առաջացել է դիզենտերիայի բռնկում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվը անցել է 100-ից: 

2007- Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ:

2008–Ռուսաստանի միջնորդությամբ  Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր: Ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը:

2011- Ալիկ Սարգսյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նոր ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանը:

2012 —վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական  գեղանկարիչ, գրաֆիկ և սցենոգրաֆ Զավեն Արշակունին:

2013- առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել է մայրաքաղաք Երևանը ու մի շարք մարզեր։ Ըստ բացատրության հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է:

2018-Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:    

2019–մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանամերձ հրապարակում կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ, որի ժամանակ իրարանցում է առաջացել, քաղաքացիները դժգոհել են ներկայացման որակից ու մակարդակից:

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհվել է ԼՂՀ ՊՆ նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 մ.թ.ա.-ծնվել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան:

1570– Հոլանդիայում տեղի է ունեցել մեջ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ է խեղդվել Հյուսիսային ծովում:

1699– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Շարդենը:

1721-Պետրոս 1-ինը ընդունել է Հայրենիքի Հոր, Համառուսաստանյան Ցարի և Պետրոս Մեծի կոչումները, Ռուսաստանը դարձել է կայսրություն:

1755 –ծնվել է  Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը:

1865 –ծնվել է  ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ, ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը:

1895 —վախճանվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանած Ժորժ Դանթեսը: 

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ  Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը, որի հետևանքով Դարդանելի նեղուցը փակվել է:

1917 —հրապարակվել է Բալֆուրի հռչակագիրը, ըստ որի Բրիտանիայի արտգործնախարար լորդ բալֆուրը հայտնել է Լայոնել Ռոտշիլդին, որ Բրիտանիայի կառավարությունը համաձայն է  «Պաղեստինում ստեղծել հրեա ժողովրդի բնակչության օջաախ»:

1936 —Բի-Բի-Սին իր Կրիստալ Պելես ստուդիայից սկսել է հերարձակել բարձր որակի հեռուստահաղորդումներ:

1937 —մոսկովյան Կրեմլի 5 գմբեթներում առաջին անգամ վառվել են կարմիր աստղեր:

1938 - Հունգարիան գրավել է Սլովակիայի հարավային մասը:

1943- ԽՍՀՄ-ում սկսվել է կարաչաևցիների դեպորտացիան Միջին Ասիա:

1946 —Չատկալյան լեռնաշղթայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում Տաշքենդի և այլ քաղաքների հարյուրավոր շենքեր են վնասվել:

1947– ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզը իր ընկերության կողմից պատրաստված պատմության ամենամեծ ամֆիբիա  օդանավով թռիչք է իրականացրել:

1950- վախճանվել է իրլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոուն:

1956 - Հունգարիայի կառավարությունը հայտարարում է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին և օգնություն է խնդրել այլ երկրներից սովետական օկուպացիան կանխելու համար:

1959 -«Монреаль Канадиенс» հոկեյի թիմի դարպասապահ Ժակ Պլանտը հերթական անգամ տափողակով դեմքին հարված ստանալուց հետո դուրս է եկել դաշտից և վերքերը կարելուց հետո վերադարձել իր իսկ պատրաստած ապակեպլաստիկից և ռետինից պատրաստված  դիմակով: 

1963 —Հարավային Վիետնամում տապալվել է Նգո Դին Զյոմի կառավարությունը, վերջինս և նրա եղբայր Նգո Դին Նյուն սպանվել են: 

1988– ԱՄՆ-ի համացանցում հայտնվել է առաջին վնասակար ծրագիրը: Ուսանող Ռոբերտ Մորրիսոնի արձակած  «որդը»  հայտնաբերվել է Մասսաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտում:

2007- վախճանվել է բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևը:

2016 —վախճանվել է խորհրդային և գերմանական կրկեսի արտիստ Օլեգ Պոպովը:

 Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular