ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի հովանոցը. Անկարան և Բաքուն փնտրում են երկաթուղային կապեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը արագացնում է իր հարավային սահմանի երկայնքով ենթակառուցվածքային միջանցքի կառուցումը ստեղծելով կապ, որը նպատակաուղղված է Թուրքիայի հետ ուղիղ կապի և համաժամեցված է Անկարայի նախագծերի հետ, հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական վերլուծության և քվանտային երկրաֆիզիկայի ինստիտուտի Կովկասի ուսումնասիրությունների սեկտորի ղեկավար Եվգենյա Գորյուշինան, գրում է EAdaily.com–ը։

Այս ծրագրի կենտրոնական տարրը 110,4 կիլոմետրանոց Հորադիզ-Ագբենդ երկաթուղին է (մինչև 140,6 կմ ճյուղավորումներով), որը ձգվում է Արաքս գետի երկայնքով մինչև Նախիջևանի հետ սահմանը։ Պաշտոնական տվյալներով, նախագծային աշխատանքների 84%-ը և շինարարական աշխատանքների մոտավորապես 67%-ն ավարտվել են։ Այն ներառում է ինը կայարան, չորս թունել և մի քանի հարյուր ինժեներական կառույցներ։ Նախագիծը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից որպես տարածքային վերականգնման ծրագրի մաս։ Բաքուն ավարտման ամսաթիվ է սահմանել 2026 թվականը։ «Ապագա տարանցիկ երթուղու արևելյան հատվածը մշակվում է, որը Նախիջևանի միջոցով կապվում է Թուրքիայի հետ։ Արևմտյան կողմում Թուրքիան սկսել է 224 կիլոմետրանոց Կարս-Դիլուջա-Նախիջևան երկաթուղու շինարարությունը հայտարարելով 2029 թվականի ավարտման ամսաթիվ։ Անկարան հայտարարում է տարեկան մինչև 15 միլիոն տոննա թողունակության մասին և գիծն անվանում է «Ասիայի և Եվրոպայի միջև նոր կամուրջ», սակայն ֆինանսավորող գործակալությունները ներկայացնում են զգալիորեն ցածր սկզբնական թողունակության ցուցանիշներ, ինչը արտացոլում է քաղաքական հայտարարությունների և նախագծի իրական տնտեսագիտության միջև եղած տարբերությունը», - ընդգծել է Գորյուշինան։

Միևնույն ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը համաժամեցնում են մայրուղային ենթակառուցվածքների զարգացումը Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու հետ, որը շահագործման է հանձնվել 2017 թվականին և ծառայելով որպես ամբողջ միջանցքի առկա արևմտյան խարիսխ արդիականացվում է թողունակությունը մեծացնելու համար։ Միասին վերցրած սա ստեղծում է միասնական տրանսպորտային միջանցք, որը Բաքուն և Անկարան նախատեսում են օգտագործել որպես ռազմավարական այլընտրանք Հայաստանով և Իրանով անցնող երթուղիներին, նշել է փորձագետը։ «Այս ծրագրի հիմնական հանգույցը մնում է հարավային Հայաստանի միջով անցնող հատվածը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը կապված է թուրք-ադրբեջանական պլանավորման TRIPP (Trump Route) հայեցակարգի հետ։ Անկարան և Բաքուն ձգտում են միմյանց ուղիղ երկաթուղային հասանելիության առանց միջանկյալ քաղաքական պայմանների և առանց սպասելու Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորմանը», - նշել է Գորյուշինան։

Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանի դիրքորոշումը ուրիշ է։ Երևանը պնդում է տարանցման նկատմամբ լիակատար իրավասության վրա և առաջ է մղում խորհրդային դարաշրջանի այլընտրանքային երթուղին՝ Իջևան-Ղազախ-Ագստաֆա (մոտավորապես 80 կմ), որը տեսականորեն կարող է վերականգնվել, բայց հստակ ճանապարհային քարտեզ չկա։

Գորյուշինի խոսքով Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապի վերականգնումը նույնպես մնում է քաղաքականապես զգայուն ոլորտ, որտեղ կողմերը միայն տեխնիկական փուլ են մտել։ Համաձայնեցված են Գյումրի-Կարս սահմանային անցակետերի հետազոտությունները և նախապատրաստական ​​աշխատանքները։ Գործարկման ժամկետները քննարկվում են, սակայն 2026 թվականի առաջին կեսի համար հստակ ծրագրեր չկան։

«Տարածաշրջանում ուժերի փաստացի հավասարակշռությունը թեքվում է թուրք-ադրբեջանական դուումվիրատի օգտին, որը նախապատվությունը տալիս և միակողմանիորեն առաջ է մղում իր սեփական ենթակառուցվածքների զարգացումը ստեղծելով մի իրավիճակ, երբ հարևանները պետք է հարմարվեն գործող տարանցիկ կարգին։ Այս տրամաբանությամբ «Թրամփի միջանցքը» ծառայում է որպես քաղաքական հովանոց։ Իսկ հիմնական շրջանակը ձևավորվում է Անկարայում և Բաքվում իրականացվող կոնկրետ շինարարական նախագծերով հիմնված Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու և Նախիջևանի հետ տրանսպորտային ինտեգրման ծրագրի վրա», - եզրափակել է Գորյուշինան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular