ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոսանքի գնի իջեցման առեղծվածը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկեք ներկայացնենք, թե ինչպես էլեկտրաէներգիայի սակագինը կարող էր բնակչության համար նվազել առնվազն 3 դրամով։ Սա այն առաջարկն էր, որը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր դեռ այն ժամանակ, երբ քաղաքական գործընթացներում չէր ներգրավվել։

Նարեկ Կարապետյան․
«2024 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի մուտքը կազմել է մոտ 5 մլրդ կվտ, որից 2.130 մլրդ կվտ-ը բաժին է ընկել բնակչությանը։ Չնայած ՔՊ-ական նոր ղեկավարների նշանակման հետևանքով համակարգում նկատվել է կորուստների աճ, նախկին կառավարման արդյունավետության արդյունքում այսօր ՀԷՑ-ում կա մոտ 6 մլրդ դրամի ավելցուկ։ Այդ գումարը բավարար էր՝ բնակչության համար նախատեսված սակագինը իջեցնելու առնվազն 3 դրամով։ Այսինքն՝ առանց որևէ քաղաքական հրաշքի հնարավոր էր ապահովել իրական թեթևացում։ Թե բա՝ 20 լումա...»

Ըստ էության՝ Սամվել Կարապետյանի քաղաքականություն մտնելու հնարավոր որոշման մասին իշխանությունները տեղյակ են եղել դեռևս նրա ձերբակալությունից առաջ։ Հունիսի 6-ին «Տաշիր Կապիտալը» դիմել էր ՀԾԿՀ՝ առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում։ Իշխանությանը, սակայն, դա դուր չէր եկել։ ՀԾԿՀ-ն մերժել էր դիմումը, քանի որ այդ քայլը հանրային գոհունակություն կառաջացներ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Իսկ հենց դրանից հետո՝ հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին ձերբակալել էին։ Այսօր նա քաղբանտարկյալ է։ Նրա մեկուսացման պատճառները շատ են, բայց սա ընդհանուր պատկերի խոսուն դրվագն է։

Անի Սամսոնյան․
«Այս պատմությունը հիշեցնում է խորհրդարանում ունեցած մեր փորձը, երբ ընդդիմությունը բերում էր հանրօգուտ օրենքի նախագիծ, իսկ իշխանությունը արհեստական պատճառներով մերժում էր այն՝ հարցը նետելով “նախկինների բոստանը”։ Մի քանի ամիս անց նույն նախագիծը նույն իշխանությունը ներկայացնում էր սեփական անունից։ Ինչո՞ւ՝ որովհետև չէր կարող հանդուրժել, որ ժողովուրդը շնորհակալ լինի ընդդիմությանը։ Հիմա նույնն է։ Ինչո՞ւ թողնեն, որ ժողովուրդը շնորհակալ լինի Սամվել Կարապետյանին, եթե կարելի է նրան ուղարկել ԱԱԾ նկուղ, իսկ ՀԷՑ-ում կուտակված հնարավոր գումարները վաճառել ընտրություններից առաջ՝ որպես սեփական “սոցիալական նվեր”»։

Այն, ինչ պետք է դառնար իրական բարեփոխում, դարձավ իշխանական մանիպուլյացիայի հերթական դրվագ։ ՀԷՑ-ում կուտակված ավելցուկը կարող էր գնալ դեպի քաղաքացին, բայց իշխանությունը որոշեց, որ ժողովրդին օգնելը պետք է սպասի, քանի դեռ դրանից գովք չեն շահել իրենք։ Սակագնի իջեցման պատմությունը, ինչպես և բազմաթիվ այլ ոլորտներում, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս իշխանության համար առաջնահերթը ոչ թե տնտեսական արդարությունն է, այլ քաղաքական հաշվարկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular