ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շեփորահար, «Դիալոգ» կազմակերպության կրթաթոշակառու Արսեն Սաֆարյանը ելույթ ունեցավ «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին` Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հոկտեմբերի 27-ին Մոսկվայի Միջազգային Երաժշտության Տանը կայացավ «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգը, որը համախմբել էր հիմնադրամի կրթաթոշակառուներին և երիտասարդ տաղանդներին։

Հիմնադրամը, կարևորելով «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մշակութապահպան գործունեությունը, համերգին մասնակցելու համար հրավիրել էր ծրագրի շահառու, արցախցի շեփորահար Արսեն Սաֆարյանին։

Արսեն Սաֆարյանը Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Միխայիլ Բուտի ղեկավարությամբ, ներկայացավ Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտով՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

«Մեր գալա-համերգները արդեն դարձել են իրական երաժշտական տոն, որի մասնակցությունը մեր պատանի կատարողների համար մեծ փորձ է։ Հիմնադրամի երկարամյա գործընկերն է Մոսկվայի «Ռուսական Ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր հիմնադրամի գլխավոր նպատակն է եղել ստեղծել մի հարթակ, որը կօգնի մեր երեխաներին իրենց մասնագիտական կայացման ճանապարհին և միաժամանակ կդառնա կամուրջ՝ միավորելով տարբեր երկրներում ապրող հայ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։ Մենք ձգտում ենք խթանել նրանց համագործակցությունը, ստեղծագործական աճը և Հայաստանի հետ կապի ամրապնդումը, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս ապրող երեխաները միշտ պահպանեն իրենց կապը պատմական հայրենիքի հետ»: Իր խոսքում նշեց․ «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի նախագահ Արաքսիա Մուշեղյանը

Գալա-համերգի ընթացքում հնչեցին նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Պյոտր Չայկովսկու, Մորիս Ռավելի, Պեդրո Իտուրալդեի, Ջորջ Գերշվինի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները։

Հիմնադրամի նախագահ Հասմիկ Չախմախչյանի խոսքով «Երեխաները մեր ապագան են։ Նրանց դաստիարակությունից, բազմակողմանի զարգացումից և կրթությունից է կախված, թե վաղը ինչ մակարդակով կներկայացվի Հայաստանի մշակույթը աշխարհում։ Ահա թե ինչու մենք ամեն կերպ աջակցում ենք նրանց մասնագիտական ձևավորմանը և ներդրում անում նրանց զարգացման մեջ»։

«Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի համագործակցությունը միտված է աջակցելու արցախցի պատանի երաժիշտների ստեղծագործական աճին, մասնագիտական հմտությունների ամրապնդմանը և միջազգային բեմերում ներկայանալու նոր հնարավորությունների ստեղծմանը։

 

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, և այն իրականացնում է «Արվեստ23» հասարակական կազմակերպությունը։

Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular