ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ` «Արծվի թևեր»-ի հարևանությամբ. 5 վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են 4-ը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Աբովյան» բժշկական կենտրոն: 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հեթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով «Toyota»-ն հայնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ կանաչ գազոնում, իսկ «Opel»-ը բախվել է բետոնե պատնեշին: 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոչ մի ցուցանակ, ոչ մի նշան, ոչ մի նախազգուշացնող որևէ տարբերանշան չկա ու դրա պատասխանատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է, ովքեր պետք է հետևություններ անեն և այս հատվածը, որտեղ հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, հրատապ անհրաժեշտ նշաններ տեղադրեն:

 

Օրեր առաջ էր, որ այս հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Հանրապետությունում հայտնի բժիշկն ու բժշկուհին մահացել էին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular