ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայության ժամկետի կրճատումը վտանգավոր պոպուլիզմ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության կես տարով կրճատելու նախագծին։ Պաշտպանության փոխնախարարի փոխանցմամբ, ձմեռային զորակոչը նախատեսվում է մեկնարկել հունվարի 7-ից, եթե մինչ այդ օրենսդրական փոփոխությունները ամբողջությամբ ընդունվեն, և այսպիսով երիտասարդները բանակ կզորակոչվեն 1,5 տարով։

Փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենա, և ներկայումս ծառայողները կմնան բանակում 2 տարի։ Ավելին, որոշ տեղեկություններով, արդեն ապրիլին իշխանությունը նոր նախագիծ կներկայացնի, որով ծառայության ժամկետը կրճատվելու է մինչև 1 տարի։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ պայմանագրային զինծառայության գրավչությունը բարձրացել է՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում այս պահին 42 200 զինծառայող որոշել է շարունակել ծառայությունը ու ստանալ աշխատավարձ։

Մինչդեռ ընդդիմությունն ու վերլուծաբանները համոզված են, որ սա նախընտրական բնույթի որոշում է, որն ըստ էության վնասում է Հայաստանի անվտանգությանը։ Ժամկետը կրճատելով՝ նվազում է բանակի թվակազմը, ինչը ավելի խոցելի է դարձնում երկրի պաշտպանությունը։

44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը, գրել է, որ բանակը քանդելու պատասխանատվությունը կրկին մայրերի ուսերին է դրվել. «Եթե մայրերի կարծիքն ու զգացմունքները հարգող լինեիք, ուղղակի կաշխատեիք օքսիդանալ ու չերևալ այն հազարավոր մայրերի աչքին, ում զավակներին տարաք ու սպանեցիք դավադիր պատերազմում»։

Ըստ նրա, գործող իշխանությունները որևէ հստակ հայեցակարգ չունեն թե՛ բանակային ծառայության կրճատման, թե՛ այլ հարցերում, և նման հապշտապ գործողություններով միայն փորձում են ընտրությունների ժամանակ ավելի շատ ձայներ ապահովել։

Նոնա Արմենակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular