ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անհավասարակշռություն Ադրբեջանի հետ. Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի Հայաստանի բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերը նախատեսվում են 563.1 միլիարդ դրամի (մոտավորապես 1.4 միլիարդ դոլար) չափով, ինչը 15.3%-ով պակաս է 2025 թվականի բյուջեի նախագծից։ Ներքին գործերի նախարարության ծախսերը նույնպես կրճատվում են մոտ 2.2%-ով հասնելով 102.6 միլիարդ դրամի (մոտավորապես 267 միլիոն դոլարի), գրում է eadaily.com–ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանական ծախսերի կրճատումը բացատրել է 2025 թվականին ռազմական ծախսերի կտրուկ աճով, որը մասամբ պայմանավորված էր պաշտպանական պարտավորությունների վաղաժամկետ մարմամբ։ Նա նշել է, որ 2026 թվականին նման ծավալները կրկնելու անհրաժեշտություն չկա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հույս ունեն արտաքին քաղաքականության ճնշման նվազման դիվանագիտական ջանքերի առաջխաղացման և Ադրբեջանի հետ հնարավոր կարգավորման շուրջ քննարկումների շնորհիվ։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիալ-տնտեսական վերլուծության ինստիտուտի կովկասյան ուսումնասիրությունների սեկտորի ղեկավար Եվգենյա Գորյուշինայի խոսքով ֆինանսական և տնտեսական տեսանկյունից այդ որոշումը համապատասխանում է հարկաբյուջետային կայունացման քաղաքականությանը։ Կառավարությունը ձգտում է սահմանափակել բյուջեի դեֆիցիտը, որը 2026 թվականին նախատեսված է ՀՆԱ-ի մոտավորապես 4.5%-ի չափով։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի չափանիշների պաշտպանության ծախսերը մնում են բարձր, ինչը վկայում է ոչ թե առաջնահերթությունների փոփոխության, այլ ռազմական ֆինանսավորման տեմպի ճշգրտման մասին։ Սակայն, նշել է Գորյուշինան, փորձագետների շրջանակներում նաև նախանշվում են հնարավոր ռիսկերը։ «Նախ, ռազմական բարեփոխումների և սարքավորումների արդիականացման ֆոնին բյուջետային կրճատումները կարող են դանդաղեցնել դրանց իրականացումը։ Երկրորդ, այն դեպքում երբ Ադրբեջանը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, պլանավորում է պահպանել բարձր պաշտպանական ծախսերը, Հայաստանի կողմից ծախսերի համեմատական կրճատումը մեծացնում է երկու կողմերի ռազմական ներուժների անհավասարակշռությունը։ Հաշվի առնելով չլուծված անվտանգության հարցերը, այդ ասիմետրիան կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ», - նշել է Գորյուշինան։

Պաշտպանության և Ներքին գործերի նախարարության ծախսերի կրճատումը 2026 թվականին արտացոլում է Երևանի ֆինանսական կայունության հասնելու ցանկությունը և անվտանգության հարցերում դիվանագիտական նկատառումներից կախվածությունը։ Այդ որոշումը, ըստ փորձագետի, առաջին հայացքից քաղաքականապես բացատրելի է և տրամաբանական է թվում տնտեսապես, բայց ռազմավարական առումով խոցելի է։ «Եթե արտաքին իրավիճակը վատթարանա կամ բանակցությունները կանգ առնեն, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի ճշգրտել իր բյուջետային առաջնահերթությունները և վերադառնալ ռազմական ծախսերի ավելացմանը», - կանխատեսել է Գորյուշինան։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular