ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 անձանց, այդ թվում՝ պարեկային ծառայության 4 պաշտոնյաների և ՃՈ նախկին տեսուչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ՆԳՆ  ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նույն դասակի պարեկային ծառայողները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ոստիկանության ՃՈ նախկին տեսուչի դրդչությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրում չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության ու ապահովագրական ընկերության օրինական շահերին: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

 Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերին՝ Գորիս քաղաքում, վարորդը ավտոմեքենան վարելիս բախվել է երկու տրանսպորտային միջոցների, որից հետո դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նրա ենթակա պարեկային ծառայողները, տեղեկացված լինելով վարորդի՝ ՃՈ նախկին տեսուչի բարեկամը հանդիսանալու և հնարավոր ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, հիշյալ նախկին պաշտոնատար անձի դրդչությամբ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պարեկները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել վարորդի փաստաթղթերը վերցնելու, սթափության վիճակի զննություն կատարելու և ստացված տվյալները քննիչին տրամադրելու ուղղությամբ, ավելին՝ տվյալ վարորդի փոխարեն կատարել են այլ անձի նույնականացում և սթափության վիճակի ստուգաչափում, որից հետո տեղեկատվական համակարգում մուտքագրել են այդ մասին կեղծ տեղեկություն և նույն բովանդակությամբ կեղծ կտրոնը տրամադրել քննիչին, որի հետևանքով ապահովագրական ընկերությունը զրկվել է տուժած վարորդներին որպես պատճառված վնաս փոխհատուցած 1.178.950 ՀՀ դրամը պատահարում վնաս պատճառած անձից օրենքով սահմանված կարգով գանձելու հնարավորությունից:

Նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար  պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ևս 6 անձի, այդ թվում՝ 3 պարեկներին և ՃՈ նախկին տեսուչին: Դասակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ պարեկներից մեկի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցումն ու բացակայելու արգելքը: Ապահովագրական ընկերությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Վերը նշված 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular