ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ը զգուշացնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցավոք մեր երկրում կան անձինք, ովքեր 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp կամ viber հավելվածները, նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Կրկին անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր (whatsapp, viber և այլն) բացելուց։

Մի օժանդակեք հանցավորներին, մի մատուցեք նրանց համար «արջի» ծառայություններ։

Մեր տեսադաշտում հայտնված այդպիսի հարթակների արգելափակման և դրանց հետևում գտնվող անձանց հայտնաբերման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

Հեռախոսահամարներով «Դռոպ» ծառայություն մատուցողների դեմ պայքարը կլինի իրավական»,-նշված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular