ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» առանց... խաղաղության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը համառորեն պնդում է, որ Հայաստանում սկսվել է խաղաղության դարաշրջանը։ Եթե հարցնես՝ «իսկ այդ խաղաղության դարաշրջանը հիմա ձեզ հետ նույն սենյակու՞մ է», նա վստահ կպատասխանի՝ «այո»։ Բայց, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, կա մի նրբություն՝ հայերը «սովոր են ապրել կոնֆլիկտային միջավայրում», ու պարզապես չգիտեն՝ ինչ է խաղաղությունը, ուստի, չեն ընկալում դրա գալուստը։ Փաշինյանի միտքը պարզ է՝ ամենուր խաղաղություն է, բայց հայ ժողովուրդը չափազանց վայրի, կույր ու խեղված է՝ դա գիտակցելու համար:

Հայ հասարակությունը ստիպված է լսել Փաշինյանի աբսուրդային նարատիվները, ինչպես մարդը, որին փորձում են կերակրել գոմաղբով՝ պնդելով, թե դա թխվածքաբլիթ է։ Մարդը զարմանում է՝ «բայց սա գոմաղբ է», իսկ նրան պատասխանում են. «Սիրելիս, դու ուղղակի չգիտես՝ ինչ է թխվածքը։ Կեր»։

Փաշինյանը դժգոհում է, որ հեշտ գործ չէ հայ ժողովրդին համոզել, թե խաղաղությունն արդեն եկել է։ Դե, դրա համար իշխանությունները երևի ստիպված կլինեն քաղաքացիներին կերակրել տեսիլքներ առաջացնող հաբերով: Եվ հիմա ամբողջ Հայաստանը գլուխ է կոտրում՝ իսկ ի՞նչ է այդ խաղաղությունը։ Դե, նկատի ունենք փաշինյանական խաղաղությունը: Այո, Փաշինյանն ու Ալիևը ջերմորեն ողջունում են միմյանց հանդիպումների ժամանակ։

Այո, Երևան է ժամանել ադրբեջանական «բարեկամական» պատվիրակություն, որի անդամները տարիներ առաջ մասնակցել են Արցախի շրջափակմանը` ստիպելով արցախցի երեխաներին սովից տառապել։ Այո, Թրամփի ներկայությամբ ստորագրվել է հռչակագիր, որի միակ իրավական հետևանքը Հայաստանի փաստաթղթավորված համաձայնությունն է՝ ադրբեջանցիների անխոչընդոտ անցման վերաբերյալ։

Ու ի՞նչ: Ու… վե՞րջ։ Ընդունեք, որ չափազանց աղքատիկ է։ Այսպիսի՝ Թրամփի ներկայությամբ ստորագրված հռչակագրերի հանդեպ վերաբերմունքը շատ լավ ցույց է տալիս Իսրայելը` վերադառնալով Գազայի ռմբակոծմանը։

Հա, չմոռանանք, որ «խաղաղության դարաշրջանը» նաև նշանավորվում է այն տեղեկությամբ, թե Հայաստան նախատեսվում է հացահատիկի մատակարարում Ղազախստանից՝ Ադրբեջանի և, հավանաբար, Թուրքիայի միջոցով։ Իսկ իրականում այսպիսի «ինքնիշխան» ճանապարհներով և ավանդական լոգիստիկան ջարդելով՝ մենք ավելի մեծ կախվածության մեջ ենք ընկնում։ Այսպիսով, Հայաստանն իր պարենային անվտանգությունը դնում է Ադրբեջանի քմահաճույքներից առկախված։ Դե, խիստ են վստահում հարևանին։ Խաղաղության դարաշրջան է, չէ՞։

Միևնույն ժամանակ, Ալիևը, ելույթ ունենալով Գաբալայում` թուրքական երկրների գագաթաժողովում, կրկին պարծենում է Արցախի հայերի արտաքսմամբ՝ որպես «հաղթանակ». «Մենք վրեժ ենք լուծել մեր նահատակների արյան համար։ Մենք վտարել ենք օկուպանտներին մեր հողերից»։

Նման խոսքեր ասում է, որովհետև իր ժողովուրդը դա ցանկանում է լսել։ Իսկ Ալիևի մերձավորներից մեկը՝ Ազիզ Ալեքպերովը, հայտարարում է՝ եթե Հայաստանը չկատարի բոլոր պահանջները, ապա «կվտանգվի հայկական պետության գոյությունը»։

Մի խոսքով, խաղաղության դարաշրջանը քայլում է երկրով մեկ, սիրելի հայրենակիցներ։

Իրականում ամեն ինչ պարզ է. մեզ ասում են՝ ներողամիտ եղեք, Փաշինյանն ուղղակի ի զորու չէ ազդել Ադրբեջանի վրա։ Այո, մյուս բոլոր երկրները սովորաբար ինչ-որ կերպ ազդում են միմյանց վրա և փոխզիջումներ են գտնում, այլ ոչ թե պարզապես միակողմանիորեն զիջում են ամեն ինչ հակառակորդին, ինչպես Հայաստանն է անում հիմա: Բայց չէ որ դրա համար որակյալ դիվանագիտություն է պետք, գումարած ՝ պետք է բանակը չքանդել, թույլ չտալ, որ գումարները մսխվեն, պետք է ճիշտ դաշինքներ կառուցել պետությունների հետ, որոնք կարող են իրական օգնություն ցույց տալ: Բայց այդ ամենը չափազանց բարդ է Նիկոլի համար, որը նույնիսկ չկարողացավ ավարտել ուսումը, և այն ամենը, ինչ սովորել է կյանքում, զգացմունքային գրառումներով ուշադրություն գրավելն է ։

Իսկ քանի որ Փաշինյանը չի կարող ազդել Ադրբեջանի վրա, նա որոշում է ազդել նրա վրա, ինչի վրա իշխանություն ունի, այս պարագայում՝ հայաստանցիների վրա, որոնց, նրա կարծիքով, կարելի է նախ փորձել համոզել, որ խաղաղություն է («չե՞ք տեսնում խաղաղությունը. իսկ նա կա»)։ Իսկ եթե չհավատան, կարելի է զայրանալ, կալանավորել և բերանները փակել: Որպեսզի բոլորը գիտակցեն` երկրում խաղաղություն է հաստատվել և... ժողովրդավարություն։

Չե՞ք տեսնում ժողովրդավարությունը։ Իսկ նա կա։

Բարեբախտաբար, շուտով ընտրություններ են, որոնց ժամանակ Փաշինյանը կհեռանա և այլևս չի կարողանա գոմաղբով կերակրել հայ հասարակությանը՝ դա ներկայացնելով որպես թխվածքաբլիթ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular