ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթար՝ Տավուշի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններւոմ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել է քարին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» հիվանդանոց:

 Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանը՝ պարեկային ավտոմեքենայով:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Շավարշ Մաճկալյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Ղազարյանը:  Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավորը կինն է:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ:  Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Տավուշի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի և օրվա պատասպանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular