ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք գյուղում ոչ ոք չի տեսել 3-ամյա Տիգրանին․ ի՞նչ նորություններ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։ 

«Որոնողական աշխատանքներին ներգրավված է 209 փրկարարական և 150 ոստիկանական ծառայող։ Տարբեր համայնքներից եկած հարյուրավոր բնակիչներ ևս միացել են աշխատանքներին»,- MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Երեկ MediaHub-ն ուղիղ եթերով լուսաբանում էր Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները, համագյուղացիները, հարևանները MediaHub-ի հետ զրույցում նշում էին, որ իրենք, ինչպես նաև, փոքրիկի ծնողները, հարցաքննվել են։

MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե հասկանալու՝ արդյո՞ք հարցաքննություններից հետո ոչ մի տեղեկություն չկա, արդյո՞ք ոչ մի հարևան չի տեսել երեխային, սակայն, Քննչական կոմիտեից MediaHub-ին պատասխանեցին, որ որևէ նորություն չկա։

«Տիգրանին առավոտյան եղբայրն է տարել մանկապարտեզ, հետո ես տեսել եմ բակում խաղալիս։ Խաղում էր տան դեմը, չորս անց կեսից չկա, աշխատանքից եկա, մտա տուն, տեսա երեխան չկա։ Ես չգիտեմ՝ ուր գնացած կլինի, հեռու գնացած չի լինի, երբ նկատեցինք, որ երեխան չկա, սկսեցինք ման գալ, իսկ հետո զանգահարել ենք 911»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց երեխայի մայրը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ 

3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն)։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular