ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդարադատության քննությունը․ Սամվել Կարապետյանի գործը և իրավական պետության ճգնաժամը Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը, որը միջազգային հարթակներում հաճախ ներկայացվում է որպես ժողովրդավարական արժեքների կրող երկիր, այսօր կանգնած է իր արդարադատական համակարգի ամենախորքային քննության առջև։ Աշխարհահռչակ ավստրալա-բրիտանացի փաստաբան և իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը՝ King’s Counsel տիտղոսակիր փորձագետը, հրապարակավ հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը իրավական առումով լիովին անհիմն է։

Ռոբերտսոնի խոսքով՝ «ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը ոչ մի անօրինական բան չի արել»։ Նրա միակ «մեղքը» եղել է հանրային հարցի շուրջ իր կարծիքը հայտնելը՝ արձագանքելով վարչապետի սադրիչ հայտարարություններին եկեղեցու և նրա աջակիցների դեմ։

Իրավաբանն ընդգծում է, որ Սամվել Կարապետյանի կողմից արված հայտարարությունները որևէ կերպ չեն պարունակել կոչեր բռնության, ապստամբության կամ իշխանության զավթման մասին։ Դրանք առավելագույնը եղել են հանրային դիրքորոշում՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանը, ինչը ժողովրդավարական երկրում դիտվում է որպես խոսքի ազատության լիարժեք դրսևորում։

«Ոչ մի ժողովրդավարական երկրում, որտեղ խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, չի կարող պնդվել, թե պարոն Կարապետյանի արտահայտած կարծիքները ենթադրում են հանցանք», — ընդգծել է Ռոբերտսոնը։

Իրավական գնահատմամբ, Հայաստանի Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը («իշխանությունը զավթելու կոչեր») կիրառվել է խախտմամբ։ Այս հոդվածը պահանջում է ապացույց, որ հնչել է ուղիղ կոչ բռնությամբ տապալելու սահմանադրական կարգը, մինչդեռ Սամվել Կարապետյանի խոսքում նման բան պարզապես չկար։

Ռոբերտսոնի վերլուծությամբ՝ սա ոչ միայն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, այլև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը պաշտպանում է խոսքի ազատությունը հատկապես պետական ղեկավարների հասցեին հնչող քննադատության դեպքում։ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները ևս հաստատում են՝ կառավարությունների նկատմամբ քննադատության սահմանները միշտ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ։

Փաստաբանը խիստ քննադատում է նաև դատարանների վարքագիծը՝ ընդգծելով, որ Կարապետյանին ապօրինի կերպով պահել են կալանքի տակ ավելի քան 100 օր, մերժելով գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները։ «Դատարանները չեն անդրադարձել մեղադրանքի անհիմնությանը, ինչը լուրջ կասկածի տակ է դնում Հայաստանի դատական համակարգի անկախությունը», — հայտարարել է նա։

Ռոբերտսոնի եզրակացությունը միանշանակ է․ Սամվել Կարապետյանի շարունակական կալանքը հակասում է մարդու հիմնարար իրավունքներին, իսկ գործը՝ որպես ամբողջություն, վկայում է իշխանության կողմից պետական իրավական համակարգի օգտագործման մասին՝ ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով։

Այս գործը վաղուց անցել է մեկ անձի կամ մեկ հայտարարության շրջանակները։ Այն դարձել է Հայաստանի արդարադատության համակարգի իրական ստուգումը՝ արդյո՞ք մեր պետությունը ունակ է պաշտպանել խոսքի ազատությունը, երբ խոսքը քննադատում է իշխանությանը։

Եթե դատարանները շարունակեն ծառայել քաղաքական պատվերներին, ապա իրավական պետության մասին խոսելն արդեն պարզապես ձևականություն կլինի։

Սամվել Կարապետյանի գործը ոչ միայն անհատի, այլև ամբողջ հասարակության իրավունքի քննությունն է՝ ազատորեն արտահայտվելու՝ առանց վախի և հալածանքի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular