ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Թեկվանդո մարտարվեստ

ՖՈՏՈ

Թեքվոնդոն մարտարվեստ է, որը բնութագրվում է ոտքերի ակտիվ օգտագործմամբ թե՛ հարվածների, թե՛ պաշտպանության համար: Մարզաձևի անվանումը պարունակում է երեք կորեական բառ՝ tae – ոտք, kwon – ձեռք, do – ճանապարհ: Միասին վերցրած՝ այն բառացիորեն նշանակում է «ոտքի և ձեռքի ճանապարհ»:

Թեքվոնդոյի հիմքերը ծագել են Կորեայում Երեք թագավորությունների ժամանակաշրջանում: Այնպիսի մարտարվեստները, ինչպիսիք են սուբակը և թեքյոնը, ժամանակակից թեքվոնդոյի ակունքներն են: Այդ մարտարվեստները տարածված էին և սկզբնապես Կորեական թերակղզում օգտագործվում էին զինվորներին մարզելու համար:

Թեքվոնդո մարտարվեստի ստեղծումը կապված է Չոյ Հոնգ Հիի անվան հետ: Երիտասարդը ծնվել էր 1918 թվականին գյուղում՝ աղքատ ընտանիքում: Մանկության տարիներին նա ֆիզիկապես առանձնապես ուժեղ չէր, հիվանդ էր և թույլ: Դպրոցից հեռացվելուց հետո հայրը Չոյին ուղարկել էր գեղագրություն՝ կալիոգրաֆիա սովորելու: Գեղագրության ուսուցիչը նաև կորեական մարտարվեստի՝ ոտքով մարտարվեստի, վարպետ էր, ով մարտարվեստ էր սովորեցրել Չոյին:

19 տարեկանում երիտասարդը մեկնել էր Ճապոնիա, որտեղ սկսել էր սովորել կարատե: Թեքվոնդոյի հիմքերը դրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Երիտասարդ լեյտենանտ Չոյը, բանտարկված և գերի ընկած, ոչ միայն շարունակել էր իր մարզումները, այլ նաև սկսել էր մարզել այլ գերիների:

Պատերազմից հետո Չոյ Հոնգ Հին շարունակել էր իր զինվորական կարիերան: Հին կորեական մարտարվեստի ձեռագրերն ուսումնասիրելով՝ վարպետը կիրառել էր այդ գիտելիքները մարտարվեստ սովորեցնելով կորեացի և ամերիկացի զինվորներին: Սակայն նրան չէր լքում միասնական ոճ ստեղծելու գաղափարը: Արդյունքում, նոր մարտարվեստի՝ թեքվոնդոյի ստեղծման մասին պաշտոնական հայտարարություն է արվել 1955 թվականի ապրիլի 11-ին:

Հետագայում Չոյը մի քանի տարի անխոնջ տարածել է թեքվոնդոն տարբեր համալսարաններում և բանակային ստորաբաժանումներում, և 1959 թվականին թեքվոնդոն դարձել է ազգային մարտարվեստ: Նա եռանդուն զարգացրել է այն այցելելով տարբեր երկրներ, վարպետության դասեր անցկացնելով և երեխաներին ու մեծահասակներին դասավանդելով տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում: Արդյունքում, այդ նոր մարտարվեստը դասավանդող ակումբներ ստեղծվել են ամբողջ աշխարհում:

1966 թվականին հիմնադրվեց ITF-ը (Թեքվոնդոյի Միջազգային ֆեդերացիա): Դրա անդամների թվում էին Վիետնամը, Արևմտյան Գերմանիան, Սինգապուրը, Իտալիան, Թուրքիան, Մալայզիան, Եգիպտոսը, ԱՄՆ-ն և, իհարկե, Կորեան:

Չոյ Հոնգ Հին երկար ժամանակ պայքարել է թեքվոնդոն Օլիմպիական խաղերում ընդգրկելու համար: Արդյունքում, որպես ցուցադրական մարզաձև այն ներկայացվել է 1988 և 1992 թվականների Օլիմպիական խաղերին: Թեքվոնդոն պաշտոնապես ներառվել է օլիմպիական խաղերում 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում:

Թեքվոնդոն, որպես նոր մարզաձև, արագորեն է ձեռք բերել համաշխարհային ճանաչում և ժողովրդականություն: Երեխաների լրացուցիչ կրթության խմբերում և մեծահասակների մարզական ակումբներում թեքվոնդոն այսօրվա ամենատարածված մարտարվեստներից մեկն է:

Ինչո՞ւ։ Թեքվոնդոն առաջարկում է տեխնիկայի հարուստ հավաքածու, որը ոչ միայն բավարարում է հին կորեական արվեստների պահանջները, այլ նաև անխափան ինտեգրվում է նոր ժամանակներին: Ավելին, թեքվոնդոն լճացած մարտարվեստ չէ, այն անընդհատ զարգանում և կատարելագործվում է թե՛ Չոյ Հոնգ Հիի հետևորդների, թե՛ այլոց կողմից: Թեքվոնդոն ոչ միայն դրական ազդեցություն է ունենում մարդու ֆիզիկական պատրաստվածության վրա, այլ նաև զարգացնում է անհատականությունը, բարոյականությունը, խթանում թիմային աշխատանքը, սերմանում պատասխանատվության և նվիրվածության զգացում, իսկ տեխնիկայի տիրապետումը զարգացնում է ուժ և մտավոր ճարպկություն:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular