ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։

Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը՝ 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։ Բանակին վերաբերող այլ նախագծեր էլ են հպանցիկ քննարկվել։ Մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Չնայած ԳՇ-ում, մեր տեղեկություններով, գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել:

Դա նշանակում է, որ մինչեւ տարեվերջ նախագիծն օրենքի տեսք կստանա, քանի որ հունվարից սկսվում է ձմեռային զորակոչը, իսկ ՔՊ-ում ուզում են պոպուլիստական այս նախագիծն օր առաջ՝ մինչեւ 2026 թ. հերթական ընտրությունները կյանքի կոչել։ Մեզ պատմեցին, որ քննարկման ընթացքում Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետեւանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու, խոսքը, ըստ իշխանական հաշվարկի, մոտ 10 հազարի մասին է, սակայն վստահեցրել է, որ մեկուկես տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։

Նույն փաթեթի մեջ Հայկ Սարգսյանն է փորձել իր հեղինակած, բայց ՔՊ-ի կողմից մերժված առաջարկները ներառել, մասնավորապես, գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայելու, սակայն ՔՊ-ականները պնդել են նախկին դիրքորոշումը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular