ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում եղել է բուժառու․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առավոտյան հայտարարվեց, որ Կոմիտասի պողոտայում շտապբուժօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Վթարի մասնակից է եղել նաև Nissan մակնիշի ավտոմեքենան։

Mediahub-ը շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանից հետաքրքրվեց, արդյո՞ք մեքենայում եղել է բուժառու, թե՞ ոչ։

Մեզ հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ այո մեքենայում եղել է բուժառու, սակայն վթարից հետո այլ շտապօգնության մեքենայով են տեղափոխել նրան։

«Տեսագրությունը դեռ չեն բերել, որ տեսագրությունը բերեն, կնայենք, մեր հետևությունները կանենք։ Այժմ ինչ ունենք, դեռ բանավոր է»,- նշեց մեր զրուցակիցը։

Գրիգորյանի խոսքով՝ այս պահի դրությամբ վնասվածք ստացած անձ չկա, վթարից հետո որևէ մեկին հիվանդանոց չեն տեղափոխել։

Էմմա Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular