ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու Էրդողանը կօգնե՞ն Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանը բանավոր հրավիրել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին մասնակցել հաջորդ տարի Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում նշել է, որ փաստաթղթային հրավերներ դեռևս չեն ուղարկել։ Արդյոք Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը կժամանեն Երևան, ըստ նախարարի, դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացվելու է 2026 թվականի մայիսի 4-ին։

Թշնամական 2 պետությունների ղեկավարներին Հայաստան հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը կրկին ցանկանում է ակտիվացնել իր խաղաղության օրակարգի շուրջ խոսակցությունները, հանրությանը էլ համոզել, թե թշնամու հետ խաղաղություն է կնքվել։ Կայցելե՞ն արդյոք Էրդողանն ու Ալիևը Հայաստան՝ Փաշինյանին քարոզչության նոր հնարավորություններ տալու, դեռևս վաղ է խոսել։ Մեծ հավանականությամբ՝ այո, եթե անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տրվեն, իսկ այդպիսիք անպայման հայկական կողմը պատրաստ է տրամադրել։

Նշված գագաթաժողովին եվրոպական երկրների բազմաթիվ առաջնորդներ են ժամանելու, և հենց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման միջոցառում կազմակերպելը Փաշինյանն օգտագործելու է իր քարոզչական նպատակների համար։ Սակայն բոլոր այդ այցերի մեջ առանցքայինը հենց Էրդողանի ու Ալիևի այցն է լինելու, ուստի հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի վերջիններիս այցը Երևան ապահովի։ Ընդ որում, մեծ հավանականությամբ ոստիկանությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Ալիևի և Էրդողանի դեմ բողոքի գործողություններ չլինեն, հակառակ պարագայում Փաշինյանի մտահղացումը ձախողվելու է։

Ալլա Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular