ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում տեղի է ունեցել թուրքական դեսպանատան ռմբահարումը հայ ահաբեկիչների կողմից․ պատմության այս օրը ( 28 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Ուսանողների միջազգային օր, Անիմացիայի միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Չեխոսլովակիայի հիմնադրման օր, Հունաստան՝ Օխի օր, Կիպրոս՝ Հունական սփյուռքի օր, Ուկրաինա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1270 – վախճանվել է Հայոց Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ն։
1817 – ծնվել է բանասեր և լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը։
1857 – ծնվել է նկարիչ, գրող և հասարակական գործիչ Գևորգ Բաշինջաղյանը։
1887 – ծնվել է դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։
1908 – լույս է տեսել Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի առաջին համարը 15 հազար տպաքանակով, այն չի ունեցել կուսակցական ուղղվածություն և իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին։
1920 – հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը վերսկսել է ընդհանուր հարձակումը և իր վերահսկողության տակ է վերցրել Արդահան նահանգի հարավային հատվածը։
1938 – ծնվել է խորհրդահայ երգչուհի Կարինե Լիսիցյանը։
1950 – ծնվել է բժիշկ, մոլեկուլային կենսաբան Վեհարի Սաքանյանը։
1959 – ծնվել է նկարչուհի Նունե Աղբալյանը։
1963 – վախճանվել է բանասեր և պատմաբան Ներսես Ակինյանը։
1967 – Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։
1974 – շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։
1975 – Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել թուրքական դեսպանատան ռմբահարումը հայ ահաբեկիչների կողմից, որը առաջացրել է զգալի ավերածություններ։
1989 – Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է Արցախում իր իսկ ստեղծած «Վոլսկու կոմիտեն»։
1993 – ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ստորաբաժանումները տանկային գումարտակի օժանդակությամբ գրոհել և գրավել են Մինջևան երկաթուղային կայարանը։
1999 – Հայաստանի Ազգային ժողովում իրականացված հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը ավարտվել է. լուսադեմին ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո գերեվարվածները ազատ են արձակվել։
2004 – «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը։
2011 – Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այդ մասին հայտարարելով «Ֆեյսբուք»-ի իր էջում։
2014 – Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։
2019 – Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, ով կալանավորվել է։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

312 – տեղի է ունեցել Մուլվինյան կամրջի ճակատամարտը Մակսենցիայի և Կոնստանտինի բանակների միջև, որի արդյունքում հաղթանակ տոնած Կոնստանտինը դարձել է Հռոմի կայսր, իսկ վիրավորված Մակսենցիան վախճանվել է հաջորդ օրը։
1237 – եղել է առաջին հիշատակությունը Բեռլինի մասին, և այդ օրը համարվում է Բեռլինի ծննդյան օրը։
1420 – Չինաստանում Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարել է իր մայրաքաղաքը։
1469 – ծնվել է հոլանդացի փիլիսոփա, մարդասեր, Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գիտնական Էրազմ Ռոտերդամցին։
1492 – Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Կուբան։
1707 – Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 հազար մարդ։
1860 – ծնվել է մարտարվեստի ճապոնացի վարպետ, ձյուդոյի ստեղծող Դզիգորո Կանոն։
1885 – ծնվել է ռուս բանաստեղծ և թատերագիր Վելիմիր Խլեբնիկովը։
1886 – Նյու Յորքում տեղի է ունեցել Ազատության արձանի հանդիսավոր բացումը։
1892 – կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը։
1900 – Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել են Երկրորդ Օլիմպիական խաղերը։
1903 – ծնվել է անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող Իվլին Վոնը։
1914 – ծնվել է անգլիացի կենսաքիմիկոս Ռիչարդ Լորենս Միլինգթոնը։
1914 – ծնվել է ամերիկացի վիրուսոլոգ, պոլիոմիելիտի վակցինայի ստեղծող Ջոնաս Սոլկը։
1914 – «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատել գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։
1918 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չեխոսլովակիան հայտարարել է Ավստրո-Հունգարիայից անկախանալու մասին, որով փլուզվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը։
1933 – ծնվել է բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ Գարինչան։
1940 – Հունաստանը պաշտոնապես մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, այդ օրը նշվում է Հունաստանում որպես Օխիի օր։
1955 – ծնվել է ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը։
1956 – ծնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
1962 – Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարել է Կուբայից խորհրդային հրթիռների դուրս բերման մասին։
1967 – ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։
1969 – վախճանվել է ռուս սովետական բանաստեղծ Կորնեյ Չուկովսկին։
1995 – Բաքվի մետրոպոլիտենում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով զոհվել է 289 և վիրավորվել է մոտ 300 մարդ։
2011 – Մոսկվայում 6 տարվա վերակառուցումից և հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մեծ թատրոնը։
2023 – Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ, որը եղել է զոհերի թվով խոշորագույն տեխնոգեն աղետներից մեկը․ զոհվել է 46 մարդ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular