ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ կազմում կգործի նոր հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություն կատարել վարչապետի՝ 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ։ Ներկայում ՆԳՆ ոստիկանության կազմում գործում է ինֆորմացիոն կենտրոն, որի հիմնական գործառույթը պետական հաշվառումների իրականացումն է։ Մասնավորապես՝ վարչությունը պատասխանատու է հաշվառումների վարման (հետախուզվող, ոստիկանության հետ համագործակցող, օպերատիվ հաշվառման գործերի ու դրանցով անցնող անձանց, անհայտ կորածների, չճանաչված դիակների, մեղադրյալների, դատապարտված անձանց, օպերատիվ և հատուկ հաշվառման արխիվային գործերի, նախկին աշխատողների արխիվային գործերի, հանցագործությունների և դրանք կատարած, ոստիկանության կողմից քննության ենթակա վարչական իրավախախտում կատարած անձանց, հափշտակված և կորած տարբեր առարկաների, տրանսպորտային միջոցների, հանցագործությունների հետ կապված իրերի, փաստաթղթերի, արժեթղթերի և այլն), հաշվառման շտեմարանների ադմինիստրացիայի, ստացված ինֆորմացիայի, փաստաթղթերի օրինականության, իսկության, ամբողջականության ստուգման, դրա նկատմամբ վերահսկողության, հաշվետվությունների պատրաստման, իրավասու սուբյեկտներին և անձանց համապատասխան տեղեկատվության տրամադրման, արխիվի վարման և ոչնչացման համար։

Առաջարկվում է ՆԳ նախարարության կազմում նախատեսել նոր հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ «Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոն» անվանումով։ Առաջարկվում է նաև նախարարության գործառույթների մեջ նշել հանցանքների, հանցանք կատարած անձանց, վարչական իրավախախտումների, հանցանքների ու վարչական իրավախախտումների նախականխման ու կանխման համար անհրաժեշտ այլ տեղեկատվության հաշվառումների իրականացումը, միասնական հանրապետական բազաների ձևավորումը, պաշտոնական վիճակագրության ձևավորումը, հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության վիճակի, հանցավորության շարժընթացի համակողմանի վերլուծության իրականացումը, քրեածին իրավիճակի կանխատեսումը, դրա հիման վրա թեմատիկ, պարբերական հետազոտությունների իրականացումը և դրանց հրապարակումը, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը։

Վարչության գործունեությունը կունենա հանրապետական նշանակություն՝ ամփոփելով ու ստանդարտացնելով իրավապահ համակարգի բոլոր մարմինների տվյալները և գործունեության շղթայի արդյունքներով վերլուծական նյութեր և հետազոտություններ տրամադրելով նույն մարմիններին։ Այս համատեքստում սկզբունքային է այլ իրավապահ մարմինների հետ սերտ աշխատանքը և հետազոտական կարողությունների կենտրոնացումը նաև վերջիններիս գործունեության հետ կապված վերլուծությունների իրականացման համար։ Նորաստեղծ կենտրոնը հնարավորություն կտա ձևավորել համապարփակ և թվայնացված տվյալների բազա, որն իր մեջ կներառի ինչպես քրեական, այնպես էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular