ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան երեք տասնյակ անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ ուժերը դրանք բոլորը ոչնչացրել են։

«Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Դոմոդեդովո ուղևորվող երեք ինքնաթիռ և Ժուկովսկի մեկնող մեկ չվերթ ուղևորվել են այլընտրանքային օդանավակայաններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում «ոչնչացվել է» ընդհանուր առմամբ 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 40-ը՝ Մոսկվայի մարզում, որոնցից 34-ը շարժվել են մայրաքաղաքի ուղղությամբ։ Դրոնների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի մոտ գտնվող Սերպուխով քաղաքի նավթամբարում։

Ուկրաինական կողմը անօդաչու սարքերով հարվածել է Բելգորոդի ջրամբարի ամբարտակին, ինչի հետևանքով ջրամբարը ճաքել է, և ջրի մակարդակն իջել է 100 սանտիմետրով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular