ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը հրաժարվել է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի երևանյան նստաշրջանի մասնակցությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանը հրաժարվել է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակցությունից, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-ից 30-ը։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի վրացական բյուրոյի տվյալներով՝ այս մասին ասվել է Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Լևան Մախաշվիլիի նամակում։

Վեհաժողովի համանախագահներին և բյուրոյի անդամներին ուղղված նամակում նա նշել է, որ կազմակերպության վերջին գործունեությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Մախաշվիլին նշել է, որ Եվրախորհրդարանի որոշ անդամների թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք ուղղված են Վրաստանի դեմ, հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին, որոնք պետք է պահպանի այս հարթակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular