ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հոգևոր պատերազմ Հայաստանում. Փաշինյանը եկեղեցու վրա որս է հայտարարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ, ովքեր, նրա կարծիքով, մեղադրելով և սպառնալով Հայ Առաքելական Եկեղեցուն, գերազանցում են իրենց լիազորությունները, գրում է pravda.ru-ն։ Նա նաև ընդգծել է, որ երկրի ժողովուրդը խորը հարգանք է տածում այդ հաստատության նկատմամբ և երբեք Նիկոլ Փաշինյանին չի պատվիրակել իրականացնել կամայական փոփոխություններ եկեղեցու կառուցվածքում։

Հիշեցնենք, որ վերջերս խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ վարչապետը, նշելով որոշ եկեղեցիներում «հոգևոր գործունեության» բացակայությունը, սպառնացել էր Հայ Առաքելական Եկեղեցուց բռնագրավել պետական սեփականության եկեղեցական շենքերը, որոնք անվճար նվիրաբերվել են եկեղեցուն։ Որպես իսկական կյանք ունեցող վայրի օրինակ նա նշել էր Հովհաննավանքը, որտեղ ծառայել էր քահանա Արամ Ասատրյանը, անձ, ով կարգալույծ է արվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից՝ լուրջ չարաշահումների և եկեղեցու հեղինակությանը վնաս հասցնելու համար։

Բալաշովը նշել է, որ Փաշինյանը նաև կասկածի տակ է դրել Գարեգին Բ-ի՝ որպես հոգևորականության առաջնորդի կարգավիճակը և ուղղակիորեն մեղադրել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին ՊԱԿ-ի հետ կապեր ունենալու մեջ։ Քահանայի խոսքով՝ նման քայլերը, այդ թվում՝ հոգևորականների հետապնդումները, ձերբակալությունները և գույքի բռնագրավման սպառնալիքները, ստեղծում են ազգային հոգևոր արժեքների վրա նպատակային հարձակման տպավորություն, և դրա հետևում կարող են լինել արտաքին ազդեցություններ, քանի որ նման նախաձեռնությունները հակասում են հայ հասարակության տրամադրություններին։

Գործակալության զրուցակիցը հիշեցրել է նաև իրավական նորմերը. ըստ Հայաստանի Սահմանադրության՝ կրոնական կազմակերպությունները ինքնավար և անջատ են կառավարությունից, և քաղաքական միջամտությունը նրանց ներքին գործերին անընդունելի է։ Վարչապետը, որպես աշխարհիկ կառավարության ներկայացուցիչ, իրավունք չունի՝ հիմնվելով Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կանոնների վրա, թելադրել եկեղեցական կյանքի կանոններ։ Նման հայտարարություններն ու սպառնալիքները, նրա խոսքով, խախտում են սահմանադրական շրջանակները, այդ թվում՝ կրոնի ազատության մասով։

Եզրափակելով՝ Բալաշովը մեջբերել է պատմական փորձը. հավատքն ու եկեղեցին խաթարելու փորձերը միշտ ձախողվել են, իսկ դրանք նախաձեռնողների համար թողել են խարան։ Պետությունը պարտավոր է հարգել Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես ազգային հենասյուն հայ ժողովրդի մշակույթի և ինքնության պահպանման գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular