ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտերի նախագահը մեկնաբանել է Մխիթարյանի ներգրավվածությամբ 11-մետրանոցի նշանակման դրվագը

ՍՊՈՐՏ

 

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում իր թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածի մասին, փոխանցում է Armsport.am-ը։

Հանդիպումը, որն ավարտվել է «Նապոլիի» 3:1 հաշվով հաղթանակով, 11-մետրանոցը իրացրել է դաշտի տերերի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։ Խաղի գլխավոր մրցավարն էր Մաուրիցիո Մարիանին։

«Ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ֆուտբոլային համակարգում, քանի որ նույնիսկ ես մի փոքր շփոթված եմ և ավելի մեծ հստակության կարիք ունեմ։ «Նապոլին» արժանի էր հաղթանակին, սակայն 11-մետրանոցի դրվագը վճռորոշ եղավ խաղի հավասարակշռությունը խախտելու համար։ Այդ որոշումը կայացվել է օգնական մրցավարի հուշման հիման վրա, քանի որ գլխավոր մրցավարը սկզբում խախտում չէր արձանագրել։

Կարծում եմ՝ այդ դրվագը պետք է վերանայվեր VAR-ի միջոցով, ինչը կապահովեր ավելի մեծ հստակություն։ Իմ կարծիքով, «Նապոլիի» հաղթանակը մեծապես պայմանավորված էր այս դրվագով։ Եթե առանձնացնենք 11-մետրանոցը, ապա այն պետք է դիտարկել որպես առանձին միջադեպ, որը անկախ է խաղի ընդհանուր ընթացքից։

Հաշվի առնելով Ռոկկիի խոսքերը՝ «Բավական է մեղմ 11-մետրանոցներին», ես կարդացել եմ հարգարժան լրագրողների կարծիքները, ովքեր համարում են, որ դա 11-մետրանոց չէր։ Ես ցանկանում եմ մասնակցել այս քննարկմանը՝ որոշակի հստակություն մտցնելու համար։ Ես կարևորում եմ գլխավոր մրցավարի առանցքային դերը, քանի որ օգնականի միջամտությունը կարող է դժվարացնել նրա ինքնուրույն որոշում կայացնելը։

Ընդմիջման ժամանակ այցելեցի հանդերձարան, և ակնհայտ էր, որ այդ 11-մետրանոցը դառը հետք էր թողել։ Թեև «Նապոլին», ամենայն հավանականությամբ, կհաղթեր, ես խոսում եմ խաղի ժամանակագրության և այդ դրվագին հասնելու ընթացքի մասին։ Դրանից հետո խաղի ընթացքն ամբողջովին փոխվեց. «Նապոլին» վերջին կես ժամում արժանիորեն գերիշխեց, մինչդեռ մեր ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ։ Պատիվ և փառք նրանց», – «Ինտերի» նախագահի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular