ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յամալը հրապարակել է «Ռեալի» զայրացած երկրպագուների լուսանկարը

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը սոցիալական ցանցերում հրապարակել է իր լղոզված լուսանկարը՝ Մադրիդի «Ռեալի» զայրացած երկրպագուների ֆոնին։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կապտանռնագույնները կմրցեն «սերուցքայինների» հետ Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի խաղում։

Ավելի վաղ 18-ամյա ֆուտբոլիստը, պատասխանելով հարցին, թե արդյոք Իսպանիայի մեդիաֆուտբոլային Kings League մրցաշարի «Պորսինոս» թիմը հիշեցնում է «Ռեալը», ասել էր. «Այո՛, իհարկե։ Նրանք խաբում են և բողոքում»։

Բացի այդ, Յամալը չի բացառել, որ «Բարսելոնան» կարող է կրկին ջախջախել «Արքայական ակումբին» 4:0 հաշվով «Սանտիագո Բեռնաբեուում», ինչպես եղավ նախորդ մրցաշրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular