ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ասաց, որ բոլորը փորձում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնել, բայց դա միայն ինձ հաջողվեց․ Թրամփ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր նոր հանդիպման մասին լրագրողի հարցին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ չի պատրաստվում վատնել իր ժամանակը։ 

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն հիասթափված է, քանի որ կարծում էր, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը շատ ավելի վաղ էր լինելու, քան խաղաղությունը Մերձավոր Արևելքում։ Այս համատեքստում Թրամփը հիշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում իր միջնորդությամբ և ներկայացրել է, թե ինչ է դրա մասին իրեն ասել ՌԴ նախագահը։ 

«Մենք ունենք Հայաստան և Ադրբեջան։ Դա շատ բարդ էր։ Փաստացի Պուտինը իմ հետ հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, որ որ «դա հրաշալի է, քանի որ բոլորը փորձում էին դրան հասնել, բայց չկարողացան, իսկ դու կարողացար»։ Ինձ դա հաջողվեց»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ 

Դոնալդ Թրամփը հիշեցրել է նաև իր միջնորդությամբ այլ հակամարտությունների դադարեցման մասին՝ շեշտելով, որ բոլոր այդ դեպքերում ինքը մտածել է, որ դրանք ավելի բարդ է ավարտելը, քան հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ «Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Նրանքց մեջ կուտակված շատ ատելություն կա։ Պուտինի և Զելենսկիի միջև շատ մեծ ատելություն կա միմյանց նկատմամբ»,- ասել է Թրամփը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հռչակագիր ստորագրեցին, որի տակ որպես վկա ստորագրեց նաև ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնի գագաթնաժողովի  ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ նամակը՝ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular