ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի խոշոր hակամարտություն չի կարող լուծվել առանց Անկարայի մասնակցության․ Էրդողան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի խոշոր հակամարտություն՝ Մերձավոր Արևելքից մինչև Ռուսաստան-Ուկրաինա դիմակայություն, չի կարող լուծվել առանց Անկարայի մասնակցության։

«Այսօր բոլորը՝ թե՛ ընկերները, թե՛ թշնամիները, ճանաչում են իրականությունը. բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ Թուրքիան է։ Նրանք պետք է ընդունեն դա։ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն՝ ոչ մի տեղ իրավիճակը չի կարող վերահավասարակշռվել առանց Թուրքիայի։ Թուրքիան վստահելի է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում. այն արտահանում է խաղաղություն և կայունություն», - ընդգծել է Էրդողանը։

Նա հավելել է, որ երկիրը դառնում է համաշխարհային տերություն իր արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, պաշտպանական արդյունաբերության և տնտեսության շնորհիվ։

«Նախկինում ասում էին, որ Թուրքիան հեռանում է Արևմտյան դաշինքից, որ նրա առանցքը տեղափոխվում է դեպի արևելք, որ Թուրքիան մի կողմ է մղվում։ Սակայն այս ամենը սխալ դուրս եկավ։ Մենք՝ նրանք, ովքեր ճիշտ կողմում էինք, ապացուցեցինք, որ ճիշտ ենք», - նշել է Էրդողանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular