ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուժի մեջ է մտել ԱՄՆ–ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական՝ թվով երրորդ պայմանավորվածությունը. պատմության այս օրը (26 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նաուրու` Անգամի օր (օր երբ կղզու բնակչությունը աճել է մինչև 1500-ի), Բենին` Զինված ուժերի օր, ԱՄՆ` Զոքանչի օր, Ավստրիա՝ Երկրի չեզոքության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1874– ծնվել է արևմտահայ գրող, արձակագիր Օննիկ Չիֆթե-Սարաֆը:

1876- վախճանվել է բանաստեղծ, բանասեր-լեզվաբան և աստվածաբան Էդուարդ Հյուրմյուզյան (Հյուրմյուզ):

1881 –ծնվել է հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:

1884-վախճանվել է եկեղեցական և հասարակական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը ընդունել է Խատիսյանի խաղաղության և տարածքների սահմանազատման նպատակով բանակցություններ անցկացնելու առաջարկը, բայց պայմանով, որ բանակցությունները կայանան Բաքվում:

1931 –ծնվել է գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի խորհրդահայ գիտնական Ուլյան Փիրումովը:

1951- ծնվել է  քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:

1951-վախճանվել է իրանագետ-լեզվաբան Ռուբեն Աբրահամյանը:

1958 – ծնվել է բժիշկ, Հայաստանի նախկին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

1964 – ծնվել է ռուսաստանցի հայազգի շախմատիստ Յուրի Դոխոյանը:

1984- վախճանվել է երգչուհի Լուսիկ Քոշյանը:

1991- վախճանվել է հայազգի դերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ Ռուբեն Աղամիրզյանը:

1995- վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը:

2002- Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Սա ստեղծագործության առաջին պարսկերեն հրատարակությունն է: 

2006-վերագործարկվել է արդիականացված «Արմենալ»-ը, արդյունքում Հայաստանը, ի դեմս «Արմենալ»-ի,  ստացել է Եվրոպայում ալյումինի գլանման լավագույն գործարանը:

2007-Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

2008- Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ:

2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտքերի պատճառով կալանք է դրել «Հայկական ժամանակ» խմբագրության գույքի և հաշիվների վրա:

2015-Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի մեր լավագույն գրողներից մեկի՝ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը:

2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ 08:00–ից ուժի մեջ է մտել այս անգամ ԱՄՆ–ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական՝ թվով երրորդ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, սակայն որոշ ժամանակ անց կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ: 

2021- կառավարությունը որոշել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:

2023-Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է ղարձել Արմեն Փամբուխչյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1581– համաձայն ավանդության, Երմակը գրավել է Սիբիրը։

1597 – Իմդինյան պատերազմի ընթացքում Մյանյանի մոտ ադմիրալ Լի Սունսինը ընդամենը 13 նավով ջախջախել է 300 նավերից կազմված ճապոնական նավատորմը:

1636- հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1673 –ծնվել է  մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Դիմիտրիե Կանտեմիրը:

1685 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Դոմենիկո Սկարլատին:

1759 –ծնվել է ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը:

1795 –Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ լուծարվել է ազգային կոնվետը և սկսվել է Դիրեկտորիան:

1797– ծնվել է իտալացի օպերային երգչուհի Ջուդիտա Պաստան։

1810 – ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկելԱրևմտյան Ֆլորիդան:

1861 – գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրել է իր հայտնագործությունը, որին անվանել է տելեֆոն՝ հեռախոս: 

1863– հիմնվել է Անգլիայի ֆուտբոլային միությունը, որը աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունն է։

1892 թ. – ջուր է իջեցվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։

1900 - Նյու Յորքում բացվում է մետրոյի առաջին գիծը:

1905– Շվեդիան և Նորվեգիան կազմալուծել են իրենց ունիան՝ միությունը։

1932- Իոսիֆ ստալինը իր խոսքում գրողներին  անվանել է «մարդկային հոգիների ինժիներներ»:

1934– ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսյենը։

1947- Արևմտյան Ուկրաինայից տեղահանվել է 78 հազար մարդ:

1947 – ծնվել է ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը:

1956- ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ծաղիկ հիվանդության վերացման մասին:

1994– կնքված համաձայնագրով սահմանվել են Իսրայելի և Հորդանանի սահմանները և ավարտվ ել է 46 տարի տևած իսրաելա-հորդանանյան հակամարտությունը:

1999 – Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի առաջարկով Լորդերի պալատը չեղարկել է 800 տարի գործող այն կարգը համաձայն որի լորդերը աթոռ են զբաղեցնում Լորդերի պալատում ժառանգաբար:

2000- ավստրալիական ադամանդային ընկերությունը սկսել է ադամանդներ վաճառել Համացանցով:

2002 —ահաբեկիչների կողմից գրավված Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում պատանդներին ազատելու նպատակով տեղի է ունեցել  գրոհ, որի արդյունքում զոհվել են պատանդ պահվող 128 հանդիսատեսներ:

2004-վախճանվել է ավստրիացի ջութակահար Ռիկարդո Օդնոպոզոֆը:

2012 —ստեղծվել է նոր օպերացիոն համակարգ Windows 8-ը:

2011– ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Stop Online Piracy Act օրինագիծը։

2015 —7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում և Պակիստանում, եղել են հարյուրավոր զոհեր:

2018 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչինցևը: 

Կ.Խաչիկյան




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular