ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ն՝ Մխիթար Մարգարյանի մաhվան դեպքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 24-ին ժամը 22:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել, և կա վիրավոր։

Փափազյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը ՀՅԴ–ական Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանն է։

Այսօր հայտնի դարձավ, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Մխիթար Մարգարյանը մահացել է: 

Դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի որդու Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախնական վարկածով ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, և միակ վարկածն ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Ատրճանակը հայտնաբերվել է, օրինական է, իմ տեղեկություններով CZ տեսակի ատրճանակն է»,– MediaHub-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular