ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնի կնոջը, արտաքին միջամտության արդյունքում, հարկային կայքում գրանցել են տղամարդու անունով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, գրանցված էր երկրի պաշտոնական հարկային պորտալում՝ «Ժան-Միշել» արական անվամբ։ Այս մասին հաղորդվել է BFMTV հեռուստաալիքով նկարահանված վավերագրական ֆիլմում, փոխանցում է gazeta.ru-ն։

Ֆիլմի անոնսում հրապարակվել է մի հատված, որտեղ առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար Տրիստան Բոմեն պատմել է անցյալ տարվա սեպտեմբերին հարկային տվյալների ստուգման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Բաժնում, որտեղ պետք է նշվեր Բրիջիթ Մակրոնի անունը, նրա փոխարեն տղամարդու անուն էր հայտնվել։ Ինչպես պարզաբանել են ֆիլմում, սխալն առաջացել է ոչ թե տեխնիկական պատճառով, այլ արտաքին միջամտության արդյունքում։

Ելիսեյան պալատում տեղի ունեցածին լուրջ են վերաբերվել, և Բրիջիթ Մակրոնը բողոք է ներկայացրել: Հետաքննության ընթացքում հաջողվել է բացահայտել տվյալների նենգափոխման մեջ ներգրավված երկու հնարավոր անձանց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular