ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակը գրավել է Սանասար՝ Կուբաթլու շրջկենտրոնը և մի շարք գյուղեր․ պատմության այս օրը (25 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ղազախստան՝ Հանրապետության օր, Բասկերի երկիր՝ Բասկերի երկրի օր, Գրենադա՝ Գոհաբանության օր, Լիտվա՝ Սահմանադրության օր, Ռուսաստան՝ Մաքսավորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 –ծնվել է  լեզվաբան և հայագետ Հակովբոս Տաշյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային նկարիչ Վռամշապուհ Շաքարյանը:

1909 – ծնվել է քիմիկոս Արծրուն Աբրահամյանը:

1913 – ծնվել է քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանը:

1920 –ծնվել է  ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:

1923– ծնվել է դրամատուրգ, թատերագետ Արտաշես Բաբայանը:

1925– դրվել է Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը:

1926-ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1950- պեղումների ժամանակ հայ գիտնական Հովհաննիսյանը հայտնաբերել է սեպագրերով պատված երկու բազալտե սալ, որոնցից մեկի վրա գրված է եղել ուրարտական թագավոր Սարդուր 2-րդի կողմից կառուցված ցորենի պահեստարանի, իսկ մյուսի վրա ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի կողմից Էրեբունի ամրոցի կառուցման մասին:

1973- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1981- Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ԱՍԱԼԱ-ի մարտիկի կողմից իրականացվել է մահափորձ Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Գյոկբերգ էրգենեկոնի նկատմամբ, սակայն վերջինս միայն վիրավորվել է իսկ մահափորձ կատարողը կարողացել է թաքնվել:

1990–կենտրոնական հեռուստատեսությամբ  եթեր է հեռարձակվել Վլադ Լիստևի «Հրաշքների դաշտ» (Поле Чудес) հեռուստախաղի առաջին հաղորդումը:

2002- հոկտեմբերի 27-֊ի ոճրագործության տարելիցի առիթով ընդդիմադիր միավորման 16 ուժեր կազմակերպել են հանրահավաք ու հիշատակի երթ՝ «Դատական ֆարսին՝ ոչ», «Ոչ մի շանս «27»֊ի կազմակերպիչներին և իրագործողներին» ցուցապաստառներով:

2007- վրաց-֊թուրքական սահմանին ձերբակալվել է մի հայաստանցի, որը փորձել է Վրաստանից Թուրքիա տեղափոխել արհեստական ռադիոակտիվ նյութ:

2012-Երևանի Դավիթաշեն համայնքի Սասնա Ծռեր-2 հասցեի նորակառույց շենքում ինքնաշեն վերելակի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։

2018-ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ժամանել է Հայաստան:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Սանասար՝Կուբաթլու շրջկենտրոնը և մի շարք գյուղեր:

2022- ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

473 - Լևոն 1-ին կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակել իր թոռ Լևոն 2-րդին:

1147 – Ռեկոնկիստայի և երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Ալֆոնսու Էնրիկեշի գլխավորած խաչակիրների և պորտուգալացիների բանակը շրջափակել է Ալմոխադների ձեռքին գտնվող Լիսսաբոն քաղաքը և գրավել այն:

1400– վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերը, որը համարվում է անգլիական պոեզիայի հայրը:

1415– տեղի է ունեցել Ազենկուրի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1647 —վախճանվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, սնդիկային բարոմետրի ստեղծող Եվանգելիստա Տորիչելլին:

1825– ծնվել է ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» Յոհան Շտրաուսը:

1825 —ԱՄՆ-ում բացվել է Մեծ լճերը Հուդզոն գետով Նյու-Յորքին կապող էրի ջրանցքը:

1839 –անգլիական Մանչեստեր քաղաքում տեղադրվել է աշխարհում առաջին գնացքների երթևեկության չվացուցակը:

1838 –ծնվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեն:

1881 –ծնվել է իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասսոն:

1917 –տեղի է ունեցել  Բոլշևիկյան հեղափոխություն Ռուսաստանում, որը իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

1920 —չորս կանադական պրովինցիաներում ընդունվել է «չոր օրենքը»:

1924- վախճանվել է թուրք գրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ Զիյա Գյոքալփը, որը եղել է պանթյուրքիզմի գաղափարախոսներից մեկը:

1926- ծնվել է ռուս սոպրանո երգչուհի Գալինա Վիշնևսկայան:

1935 – Գերմանիայում արգելվել է ջազային երաժշտության հերարձակումը ռադիոյով, եթե նվագախմբում առկա են հրեաներ, սևամորթներ կամ էլ այլ «ոչ լիարժեք ազգերի» ներկայացուցիչներ:

1945 – Չայ Կաշիի ղեկավարած Չինսատանի կառավարությունը Չինաստանին է միացրել 1895 թվականից Ճապոնիային պատկանող Թայվան կղզին:

1955- ամերիկյան «Tappan Company» ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է միկրոալիքային վառարանը:

1962 - Ուգանդան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1962- Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ-ի ղեկավար Նիկիտա Խրուշչովը անձնական ուղերձ է ուղղել ԱՄՆ-ի նախագահ Քենեդուն, որտեղ համաձայնություն է տվել հրթիրները հանել Կուբայից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կուբան զավթելու մտքից:

1983 – իրականացվել է «Urgent Fury» օպերացիան՝ ԱՄՆ-ի բանակը ներխուժել է Գրենադա:

1984– ծնվել է ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին:

2001– թողարկվել է Windows XP օպերացիոն համակարգը:

2008 – վախճանվել է խորհրդային, ադրբեջանական և ռուսական օպերային և էստրադային երգիչ Մուսլիմ Մագոմաևը:  

2010-  7,7 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիային և Սումատրային արևմուտք գտնվող Մենթավայ կղզիների շրջանում, որը առաջացրել է ուժեղ ցունամիի ալիք:  

2023- ԱՄՆ–ի Մեն նահանգի Լյուիստոուն բնակավայրում տեղի է ունեցել  հրաձգություն, ավելի քան 18 մարդ և տասնյակ այլ մարդիկ վիրավորվոր են:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular