ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրահատության ժամանակ Մուրացան ԲԿ֊ում 15-ամյա աղջիկ է մաhացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին «Մուրացան» ԲԿ-ում վիրահատության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել։

Ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Խաչատրյանն էլ գրել է. «Հոկտեմբերի 15-ին Մուրացանի հիվանդանոցում տեղի է ունեցել սպանություն։ Դիմածնոտային բաժանմունքում բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ։ Շատ դիմածնոտային մասնագետների հետ զրուցելով պարզեցինք, որ ընդամենը պետք էր կտրվածք անել լիդոկայինով, մաքրել թարախը և նշանակել բարձր դոզայով հակաբիոտիկներ։

Բայց արվել է ընդհանուր նարկոզ, ռիսկի գնալով, քանի որ բերանը ցավից չէր բացվում (բերանի տրիզմ), և նարկոզի գործողություններից ինտուբացիան չեն կարողացել ճիշտ կատարել, երեխան խեղդվել է (ասպիրացիայից) և տեղի է ունեցել սրտի կանգ։ Պետք է պատասխանատվություն կրեն բուժող դիմածնոտային վիրաբույժ Քրիստինե Վարդանյանը, անեսթեզիոլոգ Մեսրոպ Մարգարյանը և իհարկե Մուրացան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանն, ով կոծկում է ճիշտ եղելությունը և թույլ է տվել մինչև օրս աշխատել այդ բժիշկներին։ Պատասխան են տալու բոլորը, անգամ` բուժքույրերը»:

Ո՞վ է մեղավոր, և ի՞նչ է տեղի ունեցել «Մուրացան ԲԿ-ում», ինչո՞ւ աղջկա կյանքը հնարավոր չի եղել փրկել, արդյո՞ք նախարարությունը տեղյակ է. MediaHub-ը դիմեց ՀՀ Առողջապահության նախարարությանը, որտեղից  հաստատեցին MediaHub-ի տեղեկությունը:

«Իհարկե տեղյակ ենք: Գործը գտնվում է պատկան մարմինների լիազորության տիրույթում, այն է՝ իրավական, նախաքննական գործընթացում: Խորապես ցավում ենք, նման դեպքերը մտահոգիչ են: Կսպասենք փորձաքննությանը»,- MediaHub-ին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular