ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (23 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Հարավային Ամերիկայի քիմիկոսներ՝ Մոլի օր (ոչ պաշտոնական)
Հունգարիա՝ Հանրապետության օր
Լիբիա՝ Հաղթանակի և ազատության օր
Ռուսաստան՝ Գովազդի աշխատողների օր


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1905 – ծնվել է խորհրդահայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը։
1907 – ծնվել է հայ խորհրդային զորահրամանատար Նվեր Սաֆարյանը։
1919 – հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրի ինքնապաշտպանության կոմիտեն Երևան է ուղարկել իր ներկայացուցիչին՝ նպատակ ունենալով համոզել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղ ուղարկել սպաների խումբ, որոնք չեն թողնի Ադրբեջանին ուղղակի կառավարում իրականացնել այնտեղ։
1913 – ծնվել է հայ խորհրդային դերասան Գարուշ Խաժակյանը։
1915 – ծնվել է ջութակահար Ռուբեն Գրիգորյանը։
1928 – ծնվել է երաժշտագետ, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։
1953 – ծնվել է թուրք գիտնական Թաներ Աքչամը, որը բացահայտ ընդունում և քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը։
1959 – վախճանվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը։
1963 – ծնվել է քանդակագործ Նունե Թումանյանը։
1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ և ազատագրել կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը։ Շրջափակման մեջ են ընկել ադրբեջանական բանակի Կովսականի և Կուբատլուի զորամասերը, որոնք տեղաբաշխված են եղել Ադրբեջանի Զանգելանի, Ջեբրաիլի և Կուբաթլուի շրջաններում։
1994 – վախճանվել է հայ խորհրդային կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը։
1997 – վախճանվել է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը, որը ունի 200-ից ավելի գյուտերի արտոնագիր։
1999 – վախճանվել է կանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր Գևորգ Բաղջյանը։
2006 – Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին։
2008 – նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանն ու բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին։
2009 – Թուրքիայում Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի։
2013 – վախճանվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը։
2014 – Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ։
2018 – Երևան–Գյումրի մայրուղին փակել են «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարները, որոնք պահանջել են իրենց աշխատավարձերը։
2023 – «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

787 – քրիստոնեական եկեղեցիների Տիեզերական համաժողովը ընդունել է սրբապատկերների հարգման կարգը, որը պահպանվում է մինչև մեր օրերը։
1086 – Ալմորավիդների և իսպանական մուսուլմանների բանակը Զալլակեի ճակատամարտում ջախջախել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VI-ի բանակներին։
1545 – 32 չելնա-չայկա նավերով զապորոժցի կազակները մոտեցել են թուրքական Աչի-Կալե (Օճակով) ամրոցին և գրավել այն։
1698 – ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ան-Ժակ Գաբրիելը։
1715 – ծնվել է Պետրոս II-ը, որը 1727-ից մինչև իր մահանալը եղել է Ռուսաստանի ցար։
1792 – ծնվել է բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը։
1803 – Ջոն Դալտոնը հաշվարկել է 21 քիմիական էլեմենտների և միացությունների ատոմային մասսաները։
1814 – Լոնդոնում վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն իրականացրել է քթի ձևի վերականգնման վիրահատություն, որը համարվում է աշխարհում կատարված առաջին պլաստիկ վիրահատությունը։
1826 – ԱՄՆ-ի Նյու Յորքի թատրոնում առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորություն։
1844 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը։
1850 – Կոստանդնապոլսի նավահանգստում խարսխված «Neisi Shevkat» գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան հինգ հարյուր մարդ։
1868 – ծնվել է անգլիացի ինժիներ Ֆրեդերիկ Լանչեստերը, որը հանդիսանում է բրիտանական առաջին ավտոմեքենայի ստեղծողներից մեկը։
1904 – ծնվել է ռուս նկարիչ և մտածող Սվյատոսլավ Ռերիխը։
1940 – ծնվել է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն, որը համարվում է «ֆուտբոլի արքան»։
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են գեներալ Շառլ դը Գոլի գլխավորած Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը։
1946 – կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նիստը։
1956 – Հունգարիայում սկսվել է հակախորհրդային ապստամբությունը։
1984 – ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը որոշում է ընդունել Սիբիրի գետերի հոսքը ուղղել հարավ։
2000 – չին հնեաբանները պեղել են Խան դինաստիայի ժամանակաշրջանի ավելի քան 2000 տարվա հնություն ունեցող երաժշտական գործիքների թանգարան։
2001 – թողարկվել է iPod շարժական մեդիա նվագարկիչը։
2002 – Մոսկվայում Դուբրովկայի թատերական կենտրոնում ընթացող «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ ներխուժելով դահլիճ՝ չեչեն ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ 900 մարդու։
2011 – Լիբիայում հայտարարվել է, որ հաղթանակ է տոնվել Մուամար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ։
2022 – ավարտվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարը, որը երրորդ անգամ գլխավոր քարտուղար (փաստացի՝ Չինաստանի ղեկավար) է ընտրել Սի Ցզինպինին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular