ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները փորձում են «մաքրել» քաղաքական դաշտը բոլոր մրցակիցներից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն իր «Հայաստանի իշխանությունները մեծացնում են ընդդիմության վրա ճնշումը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում բռնկվել է կառավարության և ընդդիմության միջև նոր բախում: Հոկտեմբերի 20-ին անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել Գյումրու քաղաքապետարանում, որից հետո ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Միաժամանակ, իշխանությունները նոր հարձակում են սկսել հայկական եկեղեցու վրա:

Իսկ ի՞նչ են ասում փորձագետները:

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը նշել է, որ երկրում իրավիճակը սրվում է: «Իշխող կուսակցությունը վեց ամիս առաջ պարտվեց Գյումրու ընտրություններում, բայց չհաշտվեց դրա հետ: Հիմա նրանք փորձում են իրավիճակը շրջել իրենց օգտին ուժի միջոցով: Փաշինյանի թիմը անհաջողություններ է կրում տեղական մակարդակում, բայց հետո վրեժ է լուծում: Այս մարդիկ իրենց եվրոպական ինտեգրման և Թուրքիայի հետ հաշտեցման քաղաքականությունը առաջ են մղում ցանկացած հնարավոր միջոցներով և գործում են առավելագույն կոշտությամբ», - բացատրել է նա:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կովկասի սեկտորի գլխավոր հետազոտող Ալեքսանդր Կռիլովն էլ նշել է, որ Հայաստանի իշխանությունները մաքրում են ընդդիմադիր դաշտը։ «Գյումրին կարող էր դառնալ բողոքի ուժերի կենտրոն։ Դա կանխելու համար էլ Նիկոլ Փաշինյանը թույլատրել է քաղաքապետի ձերբակալությունը։ Կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը կմնա բանտում առնվազն մինչև հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Իսկ եթե նրանց նաև հաջողվի նրա դեմ ինչ-որ բան գտնել, նա երկար ժամանակով կհայտնվի բանտում», - ընդգծել է նա։

Մասնագետը նաև հավելել է, որ, միևնույն ժամանակ, Փաշինյանի հակառակորդները չեն կարողանում կազմակերպել արդյունավետ դիմադրություն։ «Մենք պարզապես տեսանք կիսատ-պռատ բողոքի փորձեր Գյումրիում, որոնք ոչ մի արդյունք չտվեցին։ Մենք հիշում ենք Եկեղեցու առաջնորդների գլխավորած հանրահավաքները անցած տարի, որոնք աստիճանաբար մարեցին։ Մենք նաև ականատես եղանք վերջերս կայացած քաղաքական ընդդիմության երթերին Երևանում, որոնք նույնպես չկարողացան ներգրավել մասնակիցների կրիտիկական զանգված։ Միևնույն ժամանակ, պետք է ընդունել, որ իշխանությունները գործում են բավականին հետևողականորեն։ Կարծում եմ, որ նրանք ունեն բոլոր հնարավորությունները քաղաքական տարածքը մրցակիցներից ամբողջությամբ մաքրելու համար», - նշել է Կռիլովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular