ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է կենսաթոշակի հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ։ Որոշմամբ սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը, որի համաձայն՝ տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12 տոկոսի չափով։ Ընդ որում, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Միևնույն ժամանակ, որոշմամբ սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումն իրականացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել կենսաթոշակների բարձրացումը դիտարկել անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացման տարբերակով:

Այս միջոցառումն սկսվել է իրականացվել 2022 թվականի հուլիսից: 2025 թվականի օգոստոսին շահառուների թվի միջին ամսականը կազմել է 348433, իսկ մեկ շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 4085 դրամ։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել են 11,8 մլրդ դրամ:

Ըստ կառավարության, կենսաթոշակառուների անկանխիկ եղանակով վճարումներից տրամադրվող հետվճարի չափի ավելացման տարբերակով կբարձրանան կենսաթոշակների չափերը՝ միջոցառման ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով շահառուներին հնարավորություն է տրվում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոսն ավելացնել՝ սահմանելով 20 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ:

Նախագծի հեղինակները կարծում են, որ հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել մոտ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի ավելի շատ միջոցներ։

Որոշման նախագծի ընդունման դեպքում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի հաշվառմամբ կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 56000 դրամ, իսկ միջոցառման շահառուների թիվը կանխատեսվում է 412000 անձ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular