ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պերուի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել բողոքի ցույցերի ընթացքում գրանցված բռնությունների պատճառով

ԻՐԱՎՈՒՆՔ

Պերուի նախագահ Խոսե Խերին հայտարարել է, որ Լիմայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ բողոքի ցույցերի ժամանակ բռնությունները կանխելու նպատակով, հաղորդում է AL Jazeera-ն։

Պերուի կառավարությունը հրամանագիր է հրապարակել, որով պաշտոնապես հայտարարվել է արտակարգ դրություն։

Անցյալ շաբաթ Պերուում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Հինգշաբթի օրը ցուցարարները, որոնք գլխավորում էին Z սերնդի ակտիվիստները, պահանջել են նախագահի հրաժարականը։ Ցույցը վեր է ածվել անկարգությունների, որոնց արդյունքում մեկ մարդ է զոհվել, իսկ մոտ 100-ը՝ վիրավորվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular