ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-եկեղեցի դիմակայությունը առաջիկայում կրկին սրվելու է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյան-եկեղեցի դիմակայությունը առաջիկայում կրկին սրվելու է, և մեղավորը Հովհանավանքի քահանա Ստեփան Ասատրյանն է։ Հիշեցնենք՝ երեկ Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է հռչակել Տեր Արամ Ասատրյանին։ Դրա համար հիմք են ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկույցը և Եկեղեցու կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը՝ այն մասին, որ Տեր Արամ Ասատրյանն իր հրապարակային ելույթներով և հայտարարություններով վարկաբեկել է Հայ առաքելական եկեղեցին, թեմի առաջնորդին և այլ եկեղեցականների։ Ավելին, Ասատրյանի հայտարարությունների հիման վրա ձերբակալվել է 13 հոգևորական, ապա 2 հոգևորականների, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, կալանավորել են։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հովհանավանքի ըմբոստացած քահանան այլևս այրել է բոլոր կամուրջները՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի քարոզչության սպասարկուն։ Եվ պատրաստ է գնալ դիմադրության Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Նա երեկ հայտարարել է, թե չի պատրաստվում հեռանալ Հովհանավանքից։ «Բնականաբար, չեմ հեռանալու, իմ ժողովուրդն ուզում է, որ ես ծառայեմ իրեն։ Այս ամբողջ ընթացքում, որ 6 տարի քահանայություն արել այստեղ, որևէ աջակցություն նրանց կողմից չեմ ունեցել»,- ասել է նախկին հոգևորականը՝ հավատացնելով, որ անհրաժեշտության դեպքում ավելի քան 10 հազար մարդ կհավաքվի և թույլ չի տա իրեն վտարել։ Ստեփան Ասատրյանի այս հայտարարությունից հետո մի տեսանյութ էլ Նիկոլ Փաշինյանն է տարածել՝ նշելով, որ մասնակցելու է կիրակնօրյա պատարագին, որը անցկացվելու է կարգալույծ արված հոգևորականով։

Փաշինյանը, բնականաբար, Հովհանավանք գնալու է բավականին մեծ շքախմբով և ոստիկանական ուժերի ներկայությամբ, որպեսզի հանկարծ ընդդիմադիրներին և եկեղեցու պաշտպաններին թույլ չտա պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին։ Թեպետ ավելի վաղ նշել ենք, որ Փաշինյանը ցանկանում է արդեն հոկտեմբերի 27-ին հարձակում իրականացնել եկեղեցու դեմ, Հովհանավանքի նախկին քահանայի քայլը նրան թույլ է տալիս մեկ օր շուտ սկսել իր քարոզչական արշավը։

Սրան զուգահեռ, գործող իշխանություններին ծառայող լրատվամիջոցներից մեկն էլ հերթական կեղծիքն է հրապարակել, թե Ամենայն հայոց կաթողիկոսը ցանկանում է նոյեմբերին մեծ հավաք հրավիրել և հայտարարել իր հրաժարականի մասին։ Ավելին, նույն կայքը գրում է, թե իբր Էջմիածնում մի խումբ եպիսկոպոսներ կան, որոնք ցանկանում են ամեն գնով կարգալույծ անել կաթողիկոսին։ Իրականությունը սակայն այն է, որ Փաշինյանին այս ողջ ընթացքում հաջողվել է ընդամենը 3 քահանային համոզել խոսել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ավելին, եթե մյուս երկուսն առանձնապես շատ չեն տարածվում իրենց հայտարարություններում, միայն Ստեփան Ասատրյանն է, որ դարձել է գործող իշխանությունների խամաճիկը։ Բայց դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ իր արշավը սկսել Հովհանավանքից։

Նոնա Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular