ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը․ պատմության այս օրը (22 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Կակազողների համաշխարհային օր, Ավստրալիա՝ Վոմբատի օր (վոմբատ՝ փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալյան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1844 - ծնվել է մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը։
1927 - ծնվել է կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը։
1933 - ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը։
1935 - վախճանվել է հայ դասական երաժիշտ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան)։
1975 - ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիդջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել։
1975 - վախճանվել է անգլիացի պատմաբան և սոցիոլոգ Առնոլդ Թոյնբին, որը հանդիսանում է Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ։
1986 - ծնվել է գրող, արձակագիր Արմեն Նիազյանը։
2001 - «Արարատցեմենտ» գործարանի տենդերի հաղթող ճանաչված շվեյցարական «Holcim» ընկերությունը հրաժարվել է գործարքից։
2008 - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է Ռուսաստանի հրապարակը։
2010 - երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը։
2013 - «Էյր Արմենիա» ավիաընկերությունը իրականացրել է իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ Boeing 737-500 օդանավով։ Մինչև տարեվերջ կվարձակալվի նաև երկու Airbus A320 օդանավ։
2013 - վախճանվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը։
2015 - դատարանը աննախադեպ որոշում է կայացրել՝ Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը անբուժելի հիվանդության պատճառով։
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը։
2021 - «Հայաստան» հիմնադրամի կողմից հավաքված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1618 - Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին դատապարտել է մահվան՝ ազատամտության համար։
1725 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին։
1797 - ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներնը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը։
1811 - ծնվել է հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը։
1835 - վախճանվել է ուկրաինական գյուղացիների շարժման ղեկավար Ուստիմ Կարմալյուկը։
1842 - զարդագործ Գուստավ Ֆաբերժեն Սանկտ Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը։
1870 - ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը։
1878 - Անգլիայում առաջին անգամ անցկացվել է ռեգբիի խաղ արհեստական լուսավորության պայմաններում։
1883 - Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան։
1883 - վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով։
1895 - տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը. մարդատար գնացքի շոգեքարշը, չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց։
1906 - վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետ Պոլ Սեզանը։
1909 - ֆրանսուհի Էլիզա Դերոշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով, ինչը հանդիսանում է աշխարհում կնոջ կողմից իրականացված առաջին միայնակ թռիչքը։
1919 - ծնվել է անգլիացի կին գրող, բանաստեղծ Դորիս Լեսինգը։
1919 - Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած Հարավ-Արևմտյան սպիտակգվարդիական բանակին։
1926 - ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը։
1938 - ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը։
1943 - ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը։
1975 - «Վեներա-9» միջտարածքային կայանը առաջին անգամ Երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները։
1978 - տեղի է ունեցել Հովհաննես Պողոս II պապի գահակալության արարողությունը։
1980 - Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված Գալիլեյին դատապարտող վճիռը։
1982 - ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես է գալիս Սիլվեստր Ստալոնեն։
2001 - վախճանվել է խորհրդային դերասան Գեորգի Վիցինը։
2009 - պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը։
2021 - Ռուսաստանի Ռյազան քաղաքի «Էլաստիկ» գործարանում վառոդի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ։
2022 - Ջորջիա Մելոնին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Իտալիայի կառավարությունը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular