ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ակադեմիական քաղաք» ֆորումի համար 420 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել․«Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվանից Երեւանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը, որի կարեւորությունը, ըստ ամենայնի, հասկանում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաեւ Վրաստանի եւ մի շարք այլ երկրների կրթության ու գիտության ոլորտների նախարարներ։

Պանելային քննարկումների ժամանակ, այնուամենայնիվ, միջազգային պատվիրակները, որոնք եկել են «ստուգելու» Հայաստանի՝ «գիտության նոր մայրաքաղաքի» կարգավիճակը, վայելել են Հայաստանը: Նրանց հրավիրելու, դիմավորելու, կեցության եւ ճանապարհածախսը հոգացել է ՀՀ Կառավարությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը պատոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեց, որ գերշքեղ «Դվին» համալիրում կազմակերպված երկօրյա միջոցառման համար ծախսվել է մոտ 159.4 մլն դրամ, ինչը կազմում է գրեթե 421 հազար ԱՄՆ դոլար։ Մեկ ելույթի համար՝ պարզապես խոսքի ու բառերի դիմաց, հյուրերին վճարվել է 400-600 հազարական դրամ, Լոնդոնից 8 մասնակից է ելույթ ունեցել, որոնց վճարվել է 4.8 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթն ունեցել է առանց ԶԼՄ-ների, մինչդեռ հանրությունը ցանկանում է իմանալ՝ ինչ է ստացել Հայաստանը այս ֆորումից՝ բացի գունագեղ PowerPoint-ի սահիկաշարից ու պատրասված թեյ-սուրճի սեղաններից։

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ու խոսակցությունների ժամանակ նաեւ ասել է, որ կարծես թե միայն ինքն է մինչեւ վերջ հավատում, որ Ակադեմիական քաղաք ծրագիրը կյանքի կկոչվի. մյուսները թերահավատ են: Այս խոսքերը Կառավարութան ներկայացուցիչների շրջանում տարակուսանք են առաջացրել:

Նկատենք, որ վերջնական հստակություն դեռ չկա, բայց մի բան պարզ է. համագումարի ծախսերը շատ ավելի բարձր են, քան մեր ակնկալած գիտելիքի արդյունքը, իսկ Հայաստանի հարկատուները վճարել են ոչ թե կրթության, այլ մուտքի քարտերի ու հյուրասիրության համար։

«Ակադեմիական քաղաք» ֆորումը, փաստորեն, դարձել է օրակարգային մեգաֆորում, որտեղ ծախսերի «գունագեղությունը» ավելի ազդեցիկ է եղել, քան ծրագրի արդյունավետության մասին պատկերացումները»։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular