ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը մերժել է Զելենսկուն «Թոմահավքերի» հարցում և հայտարարել, որ իր համար կարևոր չէ Ուկրաինայի տարածքների հարցը․ WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն, որ իր համար միևնույն է, թե որտեղով կանցնեն Ուկրաինայի նոր սահմանները, միայն թե երկիրը Ռուսաստանի հետ խաղաղության մասին պայմանավորվի, գրում է The Wall Street Journal-ը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ինքը չի ձգտում որևէ կոնկրետ տարածքային արդյունքի. իր հիմնական առաջնահերթությունը պատերազմի ավարտն է։ Թրամփը նաև հայտնել է Զելենսկուն, որ Ուկրաինան մոտ ապագայում չպետք է հույս դնի «Tomahawk» տեսակի հեռահար հրթիռների վրա։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Մոսկվան և Կիևը դեռ հեռու են պատերազմի ավարտից, իսկ տարածքային հարցերը դեռևս մնում են բանակցությունների կենտրոնում։ Առաջին պլանում Դոնբասի ճակատագիրն է։ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին պահանջել է հրադադարի պայմանով իրեն հանձնել Դոնեցկի մարզի մնացած 22%-ը, մինչդեռ Ուկրաինան և եվրոպացի գործընկերները կտրականապես մերժել են նման զիջումները։ Կիևում նշել են, որ դա հակասում է Սահմանադրությանը և որ Մոսկվան, ստանալով ամբողջ տարածաշրջանը, այն որպես հենակետ կօգտագործի նոր նվաճումների համար։

WSJ-ի աղբյուրները նշել են, որ ուրբաթ օրը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Թրամփը կտրուկ է եղել, հրաժարվել է նայել մարտական գործողությունների քարտեզներին և հայտարարել է, որ Դոնբասի վերադարձը Ուկրաինային առաջնահերթություն չէ՝ նշելով, որ Ռուսաստանն արդեն վերահսկում է տարածաշրջանի մեծ մասը կամ 78%-ը։ Պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ շահագրգռված է պատերազմի շուտափույթ կարգավորմամբ և իրեն չի անհանգստացնում, թե վերջնական արդյունքում ում ինչ կհասնի։ «Նրանք պետք է պարզապես կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Մնացածը շատ դժվար է համաձայնեցնել», - ասել է նա կիրակի օրը Fox News-ի եթերում։

Լրագրողների հետ զրուցելիս, Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը շատ ավելի բարդ է ստացվել, քան ինքն էր ակնկալում։ «Դա տհաճ է, քանի որ դուք ունեք երկու ղեկավար, որոնք իսկապես ատում են միմյանց», - նշել է նա՝ նկատի ունենալով Զելենսկուն և Պուտինին։

Թրամփը զգուշացրել է, որ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնել չհաջողվի, ապա «շատերը մեծ գին կվճարեն»։ Զելենսկին պաշտպանել է նրա կոչը՝ դադարեցնել կրակը ճակատային գծով և միայն դրանից հետո պայմանավորվել վերջնական խաղաղության մասին։ Ի պատասխան՝ Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը դեռևս դեմ է մարտական գործողությունները սառեցնելուն, քանի որ իրեն «կարևոր է հասնել իր նպատակներին, որոնք քաջ հայտնի են բոլորին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular