ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Արոնյանը հաղթել է Սերգեյ Կարյակինին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրել է դիրքը, իսկ 30-րդ քայլին  նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը: Նախաձեռնությունը վերցնելուց հետո Արոնյանը սկսել է հզոր գրոհ թագավորական թևում, որից Կարյակինը չի կարողացել պաշտպանվել: Ռուս գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 41–րդ քայլին:

7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ է գտնվելաշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից,  իսկ Անիշ Գիրին հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

7-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը ուժեղ է գտնվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից,  իսկ Անիշ Գիրին հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Անանդ-Նակամուրա և Ուեսլի Սո – Կարուանա պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով միանձնյա  գլխավորում է Լևոն Արոնյանը,

2-րդ տեղում ընթացող  Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով:Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-4-րդ հորիզոնականները: Ուեսլի Սոն 3.5 միավորով 5-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և  Ֆաբիանո Կարուանան 3-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները, իսկ Մագնուս Կարլսենը և  Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2.5-ական միավորով եզրափակում են աղյուսակը:

8-րդ տուր.

Արոնյան-Անանդ
Կարլսեն-Կարյակին
Վաշիե-Լագրավ-Կրամնիկ
Նակամուրա-Սո
Գիրի– Կարուանա

8-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն այսօր Երևանի ժամանակով 18:00-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular