ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը վերադարձնում է Վրաստանը առանց Հատուկ ռազմական գործողության. ֆրանսուհի Զուրաբիշվիլիի հիստերիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը վերադարձնում է Վրաստանը։ Այստեղ ամեն ինչ տեղի է ունենում խաղաղ ճանապարհով, բայց ի տարբերություն դրա՝ Ուկրաինայում անհրաժեշտ էր ռազմական գործողություն։

politnavigator.news-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին France 24-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով պարտությունից հետո փախել է Ֆրանսիա և ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։

«Ես վախենում եմ, որ Ռուսաստանը իրականում կգրավի պետությունը։ Այն, ինչ նրանք փորձում են անել Ուկրաինայում ռազմական ճանապարհով, նրանք փորձում են անել Վրաստանում գործնականում անվճար՝ խամաճիկ ռեժիմի օգնությամբ, որն ընդունում է օրենքներ, որոնք էապես պատճենված են ռուսական օրենքներից... Եվրամիությունը չափազանց հանգիստ վերաբերմունք է ցուցաբերում տեղի ունեցողի նկատմամբ, ինչը իրականում մարտահրավեր է Եվրամիության համար։ Ռուսաստանը Եվրամիությանը ասում է. «Դուք հիմա փորձում եք աջակցել և վերազինել Ուկրաինան, բայց մինչ այդ, առանց ձեր իմացության, մենք գրավում ենք Վրաստանը, որը ոչ պակաս ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն վերահսկում է Սև ծովը, Կենտրոնական Ասիան, և նույնիսկ Հայաստանն է կախված Վրաստանում տեղի ունեցողից»», - ասել է Զուրաբիշվիլին։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյան
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular