ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր կյանքի շարժիչ ուժն Արմենն է, իր մեջ իմ Զավենին էլ եմ տեսնում». Զավեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որդիներս՝ Զավենն ու Արմենը, զույգ եղբայրներ են: Միասին անցավ նրանց մանկությունն ու պատանեկությունը, միասին էլ զորակոչվեցին բանակ և ծառայում էին։ Բնավորությամբ և՛ նման էին իրար, և՛ շատ տարբեր։ Արտաքնապես ինձ համար տարբեր էին իրարից, բայց ուրիշների աչքին՝ շատ նման։ Շատ աշխույժ երեխաներ էին, Արմենի աշխուժությունը մի քիչ ավելին էր։ Զավենը համեստ էր, հավասարակշռված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լարիսան՝ Զավենի և Արմենի մայրիկը։

Տղաները ծնվել են Վարդենիսում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ Զավենը լավ էր սովորում։ «Շատ կազմակերպված երեխա էր թե՛ դպրոցում, թե՛ քոլեջում։ Միջոցառումներ էր կազմակերպում։ Այնպես չէ, որ իր համար յուրահատուկ սիրելի առարկա կար, բոլոր առարկաների հանդեպ վերաբերմունքը նույնն էր»։

Դպրոցն ավարտելուց հետո եղբայրներն ընդունվել են Վարդենիսի Բադեյան պետական քոլեջը։ Երեք տարի ուսանելուց հետո իրենց ուժերով ընդունվել են ԵՊՀ-ի երկրաբանության ֆակուլտետը։ Ուսանող լինել տղաները չեն հասցրել, ընդունվելուց հետո 2019 թվականի հուլիսի 21-ին զորակոչվել են ժամկետային զինծառայության։ Տղաներն առաջին վեց ամիսը ծառայել են Էջմիածնի ինժեներասակրավորական զորամասում։ Այնուհետև տեղափոխվել են Ագարակի զորամաս։ «Ծառայության հանդեպ երկուսի վերաբերմունքն էլ շատ դրական է եղել։ Շատ համարձակ էին, խելամիտ։ Երբեք չեմ մտածել, որ կարող են ինչ-որ դժվարություն ունենալ ծառայության ժամանակ, քանի որ վստահ էի՝ կարող են իրենց մասին հոգ տանել, իրենց պաշտպանել։ Այդպես էլ կար։ Կարգապահ, կազմակերպված զինվորներ են եղել և՛ Էջմիածնի, և՛ Ագարակի զորամասերում։ Բնույթով տրտնջացող չէին։ Ասեմ ավելին՝ Զավենն ուներ առողջական խնդիրներ, բայց ինձ թույլ չտվեց, որ որևէ կերպ փաստաթղթեր ներկայացնեմ, և իրեն ազատեն ծառայությունից, կամ գուցե տարկետում ստանար։ Կտրականապես արգելեց ձեռք տալ այդ թղթերին»։

Տղաների սովորական ժամկետային ծառայությունն ընդհատվում է սեպտեմբերի 27-ի պատերազմով։ «Հոկտեմբերի 2-ի գիշերը կամ ամսի 3-ին իրենց տեղափոխեցին Ջրական»։ Զավենն անմահացել է հոկտեմբերի 9-ին։ Այդ՝ մեզ համար կարճ թվացող օրերի ընթացքում Զավենը եղբոր և ծառայակից ընկերների հետ հասցրել է լինել մի շարք թեժ կետերում։ «Հոկտեմբերի 9-ին տղաներին տեղափոխելիս են եղել Դիլի գյուղ։ Իշխանաձորի խաչմերուկում տղաներն ԱԹՍ են նկատել: Մինչ դա մի քանի օր առաջ էլ էին նկատել, պատսպարվել էին, որպեսզի վտանգն անցնի, հետո շարունակեն ճանապարհը։ Այդ չարաբաստիկ օրը կրկին նկատում են, որ օդում ԱԹՍ կա, այն իրենց ֆիքսել էր։ Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մոտենում է տղաներին, թե՝ ինչո՞ւ եք դրսում կանգնել։ Զինվորներն արձագանքում են, որ ԱԹՍ-ն են նկատել, վտանգն անցնի, նոր կշարժվեն։ «Դա ձեր գործը չէ, ՀՕՊ-ի գործն է, նստեք մեքենաները ու գնացեք»։ Տղաները տեղավորվում են մեքենայի մեջ, շարժվելուց րոպեներ անց ԱԹՍ-ն թիրախավորում է մեքենան։ Միայն Արմենս է ողջ մնացել, հարվածի հետևանքով նա մեքենայից դուրս է շպրտվել։ Նա կոտրվածքներ ու այրվածքներ էր ստացել։ Այս ընթացքում մի քանի վիրահատության է ենթարկվել։ Նման դաժան ճակատագիր բաժին հասավ մեզ»։ 18 զինծառայող է զոհվել այդ օրը, քրեական գործ է հարուցվել, մինչ օրս ընթանում են դատական նիստեր։

Երբ մեքենային հարվածում են, լուրը հասնում է Վարդենիս։ «Գիշերը ժամը մեկին նոր իմացել ենք այդ մասին։ Երեխեքից տեղեկություն չունեինք։ Արմենին տեղափոխել էին Գորիսի հոսպիտալ։ Նա կողմնորոշվել էր, հայրիկի հեռախոսահամարը հիշել։ Զանգեց. «Պապա՛, ես վիրավոր եմ, Զավոն էլ չգիտեմ, թե ուր է»։ Մեր փողոցում էլ շարժ կար, մարդիկ գնում, գալիս էին, ամուսնուս ընկերներն էին, լուրը հասել էր իրենց։ Ճանապարհվեցին Գորիս։ Արմենը էլի կապվել էր հայրիկի հետ, որ իրեն տեղափոխում են Երևան՝ Մուրացան հիվանդանոց։ Հայրիկը Գորիսի ճանապարհին հանդիպել էր Արմենին։ Հետո ամուսինս հասնում է այնտեղ, որտեղ դեպքը եղել էր։ Երեխաներն արդեն ցելոֆանների մեջ են լինում։ Հերթով բացում է, Զավոյիս ճանաչում է...»։

Ապրելու ուժի մասին։ «Մեր կյանքի շարժիչ ուժն Արմենն է դարձել։ Նա հրաշքով վերածնվել է։ Իր մեջ իմ Զավոյին էլ եմ տեսնում։ Արմենս հետագայում կրթությունը շարունակեց Երկրաբանության ֆակուլտետում և կարծես իր ու եղբոր երազանքը կյանքի կոչեց։ Այդ մասնագիտությունն էին ընտրել, որ հետագայում էլ Զոդի ոսկու հանքում աշխատեին»։

Հ. Գ.- Զավեն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն» մեդալներով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular