ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ձևով» շարժման շաբաթօրյա հանրահավաքն ու դրան հաջորդած երթը իսկապես տպավորիչ էին: Տպավորիչ էր նաև դեպի Էջմիածին՝ Մայր Աթոռ կատարված հոկտեմբերի 19-ի ուխտագնացությունը: Բայց խոսքն այս պարագայում բուն հանրահավաքի մասին չէ, այլ դրա «հետևանքների»: Նախ՝ ուշադրություն գրավեցին իշխանությունների ու նրանց հետ ասոցացվող շրջանակների արձագանքները: Այն, որ նրանք փորձելու էին ամեն կերպ նսեմացնել կամ վարկաբեկել, ոչ մի կասկած չկար: Բայց որ այդքան անճար, նույնիսկ անճարակ կգտնվեն, մի փոքր անսպասելի էր: Ի՞նչ փորձեց անել իշխանական քարոզչամեքենան: Հին, արդեն բոլորի քմծիծաղը շարժող հնարքի դիմեցին. հանրահավաքից մոտ մեկ կամ կես ժամ առաջ «թռչնաթռիչք» բարձրությունից Օպերայի հրապարակի կադրեր տարածեցին, կանխատեսելի մակագրությամբ, թե... հրապարակում մարդ չկա, այն դատարկ է:

Բայց դա էլ ամենը չէ. գործարկվեց երևի արդեն նախնադարյան կաղապարը, թե «փողով են եկել»: Դե, սա էլ էր սպասելի, այս իշխանությունը «սկավառակը» չի փոխում, միշտ նույնն է: Միակ պահը, որ փաշինյանական քարոզիչները գոնե մի քիչ «կրեատիվիզմ» դրսևորեցին, թերևս կապված է հանրահավաքի պլակատներից մեկի վրա գրված կարգախոսի մեջ վրիպակ գտնելուն: Բայց սա էլ է հետաքրքիր. ոտքից գլուխ «սխալների տրագեդիա» հիշեցնողները, տառասխալներով գրառումներ անողների պակաս չունեցող ուժը գրառումներում ու պլակատներում սխալներ են որոնում: Խելքի աշեցեք...

Բայց, սա էլ դեռ մի կողմ: Ի վերջո, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ իրականում Փաշինյանի ու նրա սատելիտների հակաքարոզչական «գործիքակազմն» էլ է էապես մաշված: Միաժամանակ, եթե իշխանության ներկայացուցիչները հիստերիկ դրսևորումներ են ունենում, ուրեմն, ընդդիմացողները հիմնականում ճիշտ ուղղությամբ են ընթանում: Նմանապես հատկանշական է, որ տրվող գնահատականների, հայտարարությունների, բանաձևումների հետ կապված իշխանական քարոզչությունը ոչինչ չի ասում: Այսինքն, ոչինչ չունի ասելու: Եթե ասելիք ունենային, միտինգային պլակատի տառասխալից չէին կախվի: Կամ էլ հնամաշ «սկավառակը» չէին պտտի, թե՝ «փողով բերված միտինգավորներ են...»:

Չէ, ոնց որ այլևս ոչինչ չի ստացվում: Նույնիսկ խաբել: Այ, սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Ճիշտ այնպես, ինչպես լուրջ մտածելու տեղիք է տալիս 10 լիտր ձրի բենզինով Երևանը կոլապսի ենթարկելը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular