ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմոկրատ ավելի քան 190 օրենսդիրներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Դոնալդ Թրամփի. «Ամերիկայի ձայն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ այս շաբաթ մեկ այլ դատական հայց է ներկայացվել:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատ ավելի քան 190 օրենսդիրներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի։

Օրենսդիրները մեղադրում են Թրամփին Միացյալ Նահանգների Սահմանադրության դրույթները խախտելու, մասնավորապես՝ իրեն պատկանող ընկերությունների միջոցով արտասահմանյան կազմակերպություններից վճարումներ ստանալու մեջ: ԱՄՆ-ի սահմանադրությունը խստորեն արգելում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց որևէ օտար երկրից նվիրատվություն, կամ վճարում ընդունել, եթե այն նախապես չի հաստատվել Կոնգրեսի կողմից:

Նախագահ ընտրվելուց հետո սա Թրամփին պատկանող ընկերություններին, և նրա բիզնես շահերին առնչվող երկրորդ դատական հայցն է: Թրամփի դեմ առաջին դատական հայցը ներկայացվել էր Կոլումբիայի շրջանի և մերձակա Մերիլենդի նահանգի գլխավոր դատախազի կողմից անցած երկուշաբթի օրը: Դոնալդ Թրամփը մասնավորապես մեղադրվում է նախագահի պաշտոնը չարաշահելու և այն սեփական բիզնես նպատակներին ծառայեցնելու մեջ:

«Մենք տեղյակ ենք, որ Թրամփին հաճոյանալու համար օտարերկրյա պետությունները մեծ գումարներ են ծախսում նրան պատկանող Վաշինգտոնի՝ Trump International Hotel անվանումը կրող հյուրանոցում։ Օրինակ Սաուդյան Արաբիան, ունենալով կարևոր գործնական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, արդեն իսկ հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել Թրամփի Վաշինգոտնի հյուրանոցում: Եվ սա նախագահ Թրամփի հսկայական գլոբալ բիզնես կայսրության և ԱՄՆ-ի արտաքին ինչպես նաև պետական շահերի բախման մեկ օրինակ է»,- ասել է Վաշինգտոնի գլխավոր դատախազ Քարլ Ռասինը:

Նախքան Սպիտակ տուն տեղափոխվելը, պահպանելով իրեն պատկանող ընկերությունների սեփականությունը՝ շահերի բախումից խուսափելու համար, Թրամփը դրանք հանձնեց իր երկու որդիներին՝ Դոնալդ կրտսերին և Էրիկին:

Մյուս դատական հայցը Թրամփի դեմ ներկայացվել էր քաղաքական էթիկայի ուղվածության հասարակական կազմակերպության, ինչպես նաև՝մի խումբ ռեստորանների և հյուրանոցների սեփականատատերի կողմից, ովքեր պնդում են, որ Թրամփի նախագահի կարգավիճակն անբարենպաստ մրցակցային պայմաններ է ստեղծում՝ իրենց դուրս մղելով շուկայից:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular