ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալլասը դժգոհ է Պուտինի՝ Եվրամիություն հնարավոր այցից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հունգարիա հնարավոր այցի կապակցությամբ՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար: Նրա խոսքերը մեջբերել է European Pravda-ն։

«Բուդապեշտի վերաբերյալ, Իհարկե, տհաճ է տեսնել, թե ինչպես է Միջազգային քրեական դատարանի կողմից ձերբակալման օրդերի տակ գտնվող անձը գալիս եվրոպական երկիր: Եվ կրկին, հարցն այն է, թե արդյոք դա որևէ արդյունք կտա», - ասել է Կալլասը։

Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կհետևի Բուդապեշտում տեղի ունեցող զարգացումներին և կոչ է արել բոլորին հիշել, որ Ռուսաստանը համաձայնվում է բանակցությունների միայն «ճնշման տակ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular