ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ալուշտա գինի

ՖՈՏՈ

Ղրիմը միշտ է եղել գինեգործական շրջան, և կարմիր գինիները միշտ սիրվել են այստեղ՝ հին հույներից և սկյութներից մինչև մեր օրերը։ Հետևաբար, 19-րդ դարում թերակղզում Մասանդրա գործարանի հայտնվելուց ի վեր, նրա մասնագետների կողմից ստեղծված գինիները միշտ մեծ պահանջարկ են ունեցել։ Հիմնադրումից ի վեր Մասանդրան ժառանգել է Ղրիմի լավագույն խաղողի այգիները, այդ թվում՝ Ալուշտայի մոտակայքում գտնվողները, որտեղ կլիման և հողը իդեալական են կարմիր խաղող աճեցնելու համար։ Լավագույն եվրոպական ապրանքանիշերի հետ մրցակցող գինիներ ստեղծելու փորձերը տևել են տասնամյակներ շարունակ, և «Ալուշտա սեղանի կարմիր» գինին կարելի է համարել ամենահաջողված հայտնագործություններից մեկը։

Գինիները նման են հեքիաթների. յուրաքանչյուրը կարելի է բազմիցս վերապատմել, և ամեն անգամ դա նոր պատմություն է։ Եվ այդ զարմանահրաշ խմիչքներից մեկը կրում է բավականին երկար անվանում՝ «Ալուշտա սեղանի կարմիր»։ Չնայած այդ գինին բավականին երիտասարդ է՝ ծնվել է ընդամենը 1937 թվականին, այն արդեն իսկ իր հետքն է թողել գինեգործության պատմության մեջ։ Համենայն դեպս, ինչպես և բոլոր նրանք, որոնք կրում են Մասանդրա ապրանքանիշը։

Եվ չնայած այդ գինու անվանումը կարող է միօրինակ թվալ, բայց բովանդակությունը բավականին պոետիկ է։ Սկսեք գույնից՝ հարուստ կարմիր, որը հիշեցնում է հասուն նուռը։ Համի մեջ այն ունի մեղմ թթվայնություն, թեթևակի համեմունք և վառ ծաղկային նոտաներ՝ մանուշակ, մինյոնե և ծաղկող խաղողի որթ։ Այն ունի սաֆյանի պարուրող փափկություն՝ թեթևակի տտիպ և սահուն կանացի։

Այս ուշագրավ գինին չի վրիպել տարբեր միջազգային մրցույթների խիստ ժյուրիների ուշադրությունից։ Ստեղծումից ի վեր «Ալուշտա կարմիր սեղանի» գինին արժանացել է վեց ոսկե և մեկ արծաթե մեդալի։

Այս ազնիվ գինու խաղողը աճեցվում է Ալուշտայի պլանտացիաներում, որոնք գտնվում են լեռան ստորոտում (գինին ստացել է այդ լեռան անվանումը)։ Կաբեռնե Սովինյոն, Սապերավի, Մորաստել... սրանք «Ալուշտա սեղանի կարմիր»-ի հիմքը կազմող կարմիր խաղողի տեսակների անուններն են։ Խառնուրդի մնացած մասը գինեգործների մասնագիտական գաղտնիքն է։ Երիտասարդ գինին երկու տարի պահվում է կաղնե տակառներում՝ նախքան շշալցվելը և մատուցվելը։ Հարկ է նշել, որ 2000 թվականին այդ գրավիչ գինու «բաղադրատոմսում» որոշ փոփոխություններ են կատարվել։ Եվ, ենթադրաբար, այդ «վերափոխումը» օգուտ է բերել խմիչքին, և այդ ժամանակահատվածից հետո է նա նվաճել իր մեդալների մեծ մասը։

Այս գինին հիանալի լրացում է մսային ուտեստներին։ Այն հարստացնում է դրանք նոր համերով՝ հաղորդելով հատուկ կծվություն։ Ալուշտան շատ կանացի գինի է՝ թեթև (10-13% սպիրտայնություն), գեղեցիկ է և ունի գլխապտույտ համ։ Եվ այնպես որ, մի հրաժարվեք այն փորձելուց միայն այն պատճառով, որ դրա անունը այնքան «ազնիվ» չի հնչում, որքան խաղողը, որից պատրաստվում է այդ գինին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular