ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Դանիելյան. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն անվանում են «քաղաքացիական սառը պատերազմ»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը rt.com-ի հետ զրույցում ասել է, որ ոմանք արդեն իսկ սկսել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները անվանել «քաղաքացիական սառը պատերազմ»։ Նա կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել իր հավանական մրցակիցներին, և այդ պատճառով էլ երկրում սկսվել են զանգվածային ձերբակալություններ։ Դանիելյանը ենթադրել է, որ ՀՀ վարչապետին անհրաժեշտ է երկրում վախի մթնոլորտ ստեղծել։ «Այս ամենը կավարտվի հաջորդ տարվա հունիսին, երբ մենք իմանանք ընտրությունների արդյունքները։ Եթե Փաշինյանը հաղթի ուժով և խարդախությամբ, իսկ նա այլ կերպ չի կարող դա անել, ապա ես չեմ բացառում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը», - փորձագետի խոսքերն է մեջբերել RT-ի Telegram ալիքը։

Քաղաքագետը նաև հավելել է, որ երկրում հասարակական կարծիքը բևեռացված է և բաղկացած է մի քանի հատվածներից։ «Հասարակության զգալի մասը ատում է Փաշինյանին, իսկ ներկայիս կառավարության կողմնակիցների հիմնական դրդապատճառը նախորդ իշխող ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը կանխելն է։ Երրորդ հատվածը հանդես է գալիս այս երկու խմբերից ոչ մեկի հետ կապ չունեցող նոր քաղաքական ուժի ի հայտ գալու պահանջով», - նշել է Դանիելյանը։

Ավելի վաղ Երևանում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաք։ Երթին մասնակցել են հազարավոր մարդիկ։ Մասնակիցները Ազատության հրապարակից մինչև Ազգային անվտանգության ծառայության շենք են քայլել քաղաքի կենտրոնական փողոցներով։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular